Շատ հետաքրքիր նմանություններ կան Հայաստանի ներկա վիճակի ու ֆրանսիական հեղափոխությունից առաջ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի հետ: Կառավարությունները նույն քաղաքականությունն էին վարում, պետական պարտքի կուտակում, ստվերային տնտեսության ծաղկում, գերհարուսների հարկերի ավելացումից խուսափում, որը նրանց' որպես հենարան կորցնելու վախով էր պայմանավորված, պետական ապարատի դեգրադացիա, ծնունդների, կնունքների արարողակարգային նշում, անիմաստ ճոխություն ժողովրդի աղքատության պայմաններում, բարդ հարաբերություններ հարևան երկրների հետ, հանրության վստահության բացակայություն, որն արդեն վերաճել էր հանրայի արհամարանքի, երբ թագավորը արդեն ծաղրի առարկա էր... կարելի է շարունակել: Կա ընդամենը մի տարբերություն' Ֆրանսիայում երրորդ դասակարգը, որոնք իրենք իրենց քաղաքացիներ էին անվանում, կազմակերպված էին, ունեին ներկայացուցչական մարմիններ: Գուցե դա է հիմիկվա Հայաստանի կարևոր խնդիրը: Հետո այն ժամանակվա Ֆրանսիայում չկային իշխանության հետ համագորխակցող «ընդդիմադիր» կուսակցություններ, բայց այդ մի խնդիրը արդեն լուծվում է, այդ կուսակցություններն արդեն խաղից դուրս են գալիս: