Ոմանք կարծում են, որ սեռական օրգանի չափսը նշանակություն ունի, մյուսները' ոչ: Ժամանակն է այս հարցին նայել գիտական տեսանկյունից: Ուսումնասիրությանը մասնակցել է 323 կին, ում հարցեր են ուղղվել իրենց սեռական կյանքի վերաբերյալ: Նրանք պետք է պատասխանեին, թե որքան կարևոր է իրենց համար սեռական կյանքը, ինչպես նաև սեռական օրգանի չափսը օրգազմի հասնելու համար: Բացի դա, նրանք պետք է որոշեին, թե ինչ չափսի սեռական օրգանի դեպքում է նրանց հաջողվում հասնել օրգազմի' միջինից մե՞ծ, թե՞ փոքր: Տվյալ ուսումնասիրության շրջանակներում սեռական օրգանի չափսը տատանվում էր 14, 7-15, 5սմ-ի սահմաններում: Ուսումնասիրությանը մասնակցած կանանց մոտ կեսը ունեցել էր հեշտոցային օրգազմ և ուներ բավական փորձ սեռական կյանքում, որպեսզի կարողանար համեմատել սեռական օրգանների չափսերը: Ստացված արդյունքները հերքում են այն վիճակագրական տվյալները, որոնց համաձայն կանանց 75%-ը չի հասնում օրգազմի սեռական ակտի ժամանակ: Ըստ այս ուսումնասիրության' կանանց 60%-ը կարծում է, որ սեռական օրգանի չափսը նշանակություն չունի, մինչ 33.8-ը համարում է, որ սեռական օրգանի չափոը պետք է միջինից մեծ լինի: Եվ միայն 6.3%-ը գոհ էր միջինից փոքր չափսի սեռական օրգան ունեցող տղամարդկանցից: Ուսումնասիրության հեղինակներից Բարրի Կոմիսարուկը ասում է, - “Հեշտոցային օրգազմը նախընտրող կանայք իսկապես ավելի մեծ սեռական օրգանի կարիք ունեն, սակայն ոչ բոլոր կանայք են ցանկանում օրգազմի հենց այս տեսակը զգալ: