Իտալիայում ձերբակալել են ռուսական մաֆիայի 7 ներկայացուցիչների, այդ թվում նաև օրենով գողեր Գեորգի Գուրչիանին, Իրակլի Պիպիյանին և Ռոին Ուգլավանին։ Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, նրանք մեղադրվում են Բելգիայում մեկ այլ «օրենքով գող» Դավիդ Օզմանովի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:
Իրավապահ մարմինները հայտնել են. որ հոկտեմբերի 28-ին իտալացի ոստիկանները տեղեկացրել էին ՌԴ ՆԳՆ-ին, որ Հռոմի արվարձաններում ձերբակալել են 7 մարդու, որոնցից երեքն ունեն «օրենքով գողի» կարգավիճակ՝ Գեորգի Գուրչիանին (Գիյա Սվան), Իրակլի Պիպիյանին (Իկա Սուխումսկի) և Ռոին Ուգլավանին (Մատևիչ):
Իտալացի ոստիկանները հատուկ գործողությունն իրականացրել են բելգիացի ոստիկանների խնդրանքով։ Վերջիններս բոլոր երեքին մեղադրում են 2011 թ. «օրենքով գող» Դավիդ Օզմանովի (Դաթո Կրասնոդարսկի) և նրա ծանոթ «հեղինակություն» Ռոման Մանուկյանի վրա հարձակվելու մեջ:
Եվրոպացի ոստիկանների վարկածով՝ տվյալ հանցագործությունը դարձել է հեղինակավոր մաֆիոզներ Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանների միջև քրեական պատերազմի շարունակությունը, որը բերել էր 2013 թ. հունվարին վերջինիս սպանությանը։ Նրանցից երեքը, մասնավորապես, ձերբակալված մաֆիոզիները, մասնակցել են Հռոմում կայացած հանդիպմանը, որտեղ «մահվան դատավճիռ» էր կայացվել՝ Ուսոյանին։
2013 թ. մայիսին Գուրչիանին, Պիպիյանին և Ուգլավանին արդեն ձերբակալվել էին իտալացի ոստիկանների կողմից՝ «ռուսական մաֆիայի» դեմ հատուկ օպերացիայի ժամանակ, սակայն նրանց բաց էին թողել երկրից չհեռանալու ստորագրությամբ։