«Մաշկի խնմաք իրականացնելիս միշտ անհրաժեշտ է դասակարգել դրանք՝ ըստ մաշկի տիպերի ու որակի, որովհոտեւ սրանցից յուրաքանչյուրը պահանջում է հատուկ խնամք»,- ասաց կոսմետոլոգը:
Զարուհի Հովսեպյանն առանձնացրեց մաշկի խնամքի 3 քայլից բախկացած մի եղանակ, որն իր մեջ ներառում է հետեւյալը'
Մաքրում
Տոնիզացիա
Խոնավեցում
«Այս երեք քայլը պարտադիր կիրառման մեջ պիտի դնեն հատկապես ճարպոտ կամ շատ չոր մաշկ ունեցող կանայք: Սակայն պետք չէ մոռանալ նաեւ օր օրի ցրտող եղանակի մասին ու դրանից ելնելով, բացի խոնավեցնող միջոցների կիրառումը, օգտվել նաեւ փոքր ինչ ճարպոտ խնամքի միջոցներից, ցանկալի է բնական ծագման»,- իր խոսքում նշեց կոսմետոլոգը:
Մասնագետը խորհուրդ է տալիս մաշկը պաշտպանել ցրտից եւ տարատեսակ հիվանդություններից շպարի միջոցով: Ինչպես նշեց կոսմետոլոգը՝ ամենադժվար բուժվող մաշկային հիվանդությունը ցրտահարությունն է:
Զարուհի Հովսեփյանը նաեւ խորհուրդ տվեց կանանց ու աղջիկներին՝ «Ամեն ինչ օգտագործեք չափի մեջ, որովհոտեւ կնոջ կյանքում միշտ գալիս է ժամանակ, երբ ոչ մի խնամք կամ երիտասարդացնող միջոց չի վերացնում տարիների հետեւանքները»:
Հայկուհի Ջանիկյան
LoveYou.am