Գլոբալիզացիան իսկզբանե դատապարտված է անհաջողության, քանի որ Էթնոգիտակցումը մարդու գիտակցական կամ ենթագիտակցական կամ հոգեբանական պահանջն է:
Հիմա ո?վ է խոսում այն մասին, թե ամերիկացիների նախահայրերն ովքեր էին: Նույնիսկ բրիտականան գաղութարարությունից ազատվելուց նրանք արդեն չէին ընդունում, որ իրենք անգլիացի կամ բրիտանացին կամ եսիմինչ են: Արդեն այն ժամանակ նրանք ամերիկացի էին: Ամերիկացի որպես nation: Այլ հարց է ձուլումը, տարատեսակ մշակութային, լեզվական և այլ էսքպանսիաները: Բայց միևնույն է դրա արդյունքում նոր ազգեր են ձևավորվում, ոչ թե աշխարհաքաղաքացի է կերտվում, քանի որ բացի վերոնշյալ մարդկային պահանջը, ոչինչ մարդկանց այդպես չի միավորում ինչպես ընդհանուր թշնամին: Այսինքն ինչքան էլ գլոբալիզացվի մարդկությունը, միևնույն է այն չի կարող վերածվել մի միավորի: Ու եթե նույնիսկ մի պահ ստացվի, այն ինքստինքյան տրոհվելու է խմբավորումների, որոնք ամեն մեկն իր ՃԻՇՏՆ է առաջ տանելու: Արդյունքում նորից ձևավորվելու են ազգություններ, քանի որ միատարր մարդկությունը կհանգի լճացման և չի ապրի էվոլյուցիա: Որը բնական օրենքներին հակասում է:
Ասածս ինչ է, մի փորձեք ձեզ կաղապարել ձեզ անբնական երևույթներով: