Երեխայի ծնունդը կնոջ կյանքի ամենայուրահատուկ և երջանիկ պահերից մեկն է, սակայն հղիությունը կարող է ուղեկցվել մի շարք տհաճ իրավիճակներով, որոնք, բարեբախտաբար ուղղելի են, պարզապես պետք է պատրաստ լինել դրանց:
1.Ռեզուս գործոնի անհամատեղելիությունը: Ռեզուս գործոնը մինուսի կամ պլյուսի փոքրիկ նշան է, որը դնում են մարդու արյան խմբի առաջ: Եթե երեխայի մոր արյունն ունի ռեզուս բացասական գործոն, իսկ հայրը' դրական, մեծ է հավանականությունը, որ երեխայի արյան ռեզուսը նույնպես դրական կլինի: Այդ պարագայում մոր բացասական ռեզուս ունեցող արյունը սկսում է բջիջներ արտադրել, որոնք կարող են վնասել պտղին: Ուստի արյան բացասական ռեզուս ունեցող կանայք հղիության ժամանակ պետք է հատուկ պատվաստումներ ստանան:
2.Տաք բաղնիքի ընդունումը կարող է «եփել» ձեր երեխայի ուղեղը: Բանն այն է, որ տաք բաղինիքի ընդունումը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, իսկ մարմնի ջերմաստիճանի բարձրացումն անգամ 4 աստիճանով կարող է հանգեցնել պտղի մոտ տարատեսակ դեֆեկտների զարգացմանը:
3.Ամնիոցենտեզ. այս բժշկական գործընթացն իրականացվում է դժվարություններով ընթացող հղիության ժամանակ: Բժիշկները հատուկ ասեղի միջոցով արգանդից հանում են պտղաջուրը և հետազոտում այն: Պտղաջրի հետազոտությունն արժեքավոր տեղեկություններ է տալիս պտղի հետագա զարգացման վերաբերյալ:
4.Խնդիրներ պլացենտայի հետ. պլացենտան մոր արգանդում աճող և արգանդի պատերին կպած թաղանթ է, որն ապահովում է պտղի սնունդն ու աճը, սակայն կան դեպքեր, երբ պլացենտան պոկվում է արգանդի պատերից և լողում արգանդում: Սա կարող է խնդիրներ հարուցել երեխայի ծննդյան ժամանակ:
5.Գեստացիոն շաքարախտ. այս շաքարախտը ծագում է այն ժամանակ, երբ մոր օրգանիզմում արտադրվող ինսուլինը սկսում է հակադրվել պլացենտայի կողմից արտադրվող հորմոններին: Այս դեպքում պտուղը սովորականից ավել քաշ է ունենում' որպես կանոն գերազանցում է 4 կգ-ն, ինչն անհամեմատ դժվարացնում է ծննդաբերությունը:
6.Ներկում մեկոնիով. 10-15% կանանց մոտ երեխան կարող է արտաթորանք ունենալ' դեռևս լինելով մոր արգանդում: Սա բավականին տհաճ գործընթաց է, քանի որ այդ արտաթորանքն արդյունքում դուրս է գալիս մոր հեշտոցից:
7.Ամնիոտոմիա. ծննդաբերության ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ պտղաջրի հետ, այս դեպքում հնարավոր է ամնիոտոմիայի անցկացում, այն է մոտավորապես իրենից ներկայացնում է օրգանիզմից պտղաջրի հեռացում' պտղին չվնասելու նպատակով:
8.Հղիության դիմակ կամ մելանոդերմիա. այս խնդիրն առաջանում է, երբ էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների քանակի ավելացումը հանգեցնում է մելանինի ռեցեպտորների ակտիվ աշխատանքին: Արդյունքում' դեմքի և մարմնի մաշկի վրա կարող են մուգ բծեր առաջանալ:
9.Էպիզիոտոմիա. եթե պտուղը 4 կգ-ից ավել քաշ է ունենում բժիշկը ստիպված է դիմել Էպիզիոտոմիայի պատռվածքներից խուսափելու համար: Այն է' կտրվածք անել արգանդից մինչև հետանցք: Կտրվածքից հետո մինչև կարերի լավանալը նստելն ու կանգնելը երիտասարդ մոր մոտ ցավագին կլինեն:
10.Ռեկտալ և միզասեռական պրոլապս. հղիության ժամանակ պտղի ծանրության ճնշման տակ ուղիղ աղիքը կամ արգանդը կարող են դուրս գալ համապատասխանաբար հետանցքից և միզուղիներից: Այս խնդիրը լուծվում է միմիայն վիրահատության միջոցով: