Ինչպես հայտնում է NBC-ն, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Կադո շրջանի բանտի լոգարանի առաստաղի վրայի օդափոխման համակարգի համար նախատեսված անցքից փախուստի է դիմել 4 կալանավոր:
Տեղի բնակիչները հայտնել են, որ փողոցում նարնջագույն բանտային համազգեստով մարդկանց են տեսել, որից հետո բանտի աշխատողները ստուգումներ են անցկացրել:
Հայտնի են փախուստի դիմածների ինքնությունները, նրանք են Փրայմ Թաունվին Բրաունը (պատիժը կրում էր կողոպուտի համար), Էնթոնի Ջեյմս Մոնդոկան (զենքի ապօրինի պահման համար), Տրիստոն Չիդլը (ավազակային հարձակման համար) և Դայլան Ռեյ Տրի Այրոսը (վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու համար):
Կալանավորներին առայժմ չի հաջողվել գտնել և ձերբակալել: