Samsung ընկերությունը կստեղծի Google Glass ակնոցների իր տարբերակը: Այս նոր ակնոցներն իրենց կատարած ֆունկցիաներով այնքան էլ չեն տարբերվելու Google Glass –ի ակնոցներից:
Samsung ֆիրմայի այս ակնոցներն ավելի շատ սպորտային ուղղվածություն են ունենալու, այսինքն՝ մարզիկները իրենց մարզումների ժամանակ կարող են տեղեկություններ ստանալ իրենց սմարթֆոնից «խելացի» ակնոցների միջոցով:
Samsung ընկերության մամլո ծառայությունը չի մեկնաբանում ակնոցների արտադրության վերաբերյալ այլ մանրամասներ:
Նշենք, որ ավելի վաղ Microsoft ընկերությունը ստեղծել էր ակնոցներ, որոնք կարող են Google Glass-ի մրցակիցը լինել: Իսկ Google ընկերությունը խոստացել է, որ իր արտադրած ակնոցները լայն սպառման վաճառքի դուրս կգան 2014 թվականին և կարժենան 1500 դոլլար: