Բրիտանացի դերասաններ Դենիել Ռեդկլիֆը, Քոլին Ֆերտը, Դենիել Քրեյգը հայտնվել են Brit Q ամսագրի կազմած «Ամերիկացիների ամենասիրած բրիտանացի դերասանները 2013» ցուցակում, գրում է Spletnik.ru-ն:

Ցուցակի առաջին տեղում է հայտնվել լեգենդար բրիտանացի դերասան Շոն Քոներին, իսկ երկրորդ տեղում է Էնթոնի Հոփքինսը: Ցուցակի բրոնզը բաժին է ընկել Լիամ Նիսոնին:

Պետք է նշել, որ ցանկում հայտնվել են նաև ավելի երիտասարդ բրիտանացի դերասաններ' Կիռա Նայթլին, Քերի Մալիգանը, Քեյթ Բեքինսեյլը և այլք: Իսկ միլիոնավոր դեռահասների կուռք Ռոբերտ Պատինսոնը հայտնվել է ընդամենը 47-րդ տեղում:

Ցուցակի 20-յակում են հայտնվել նաև դերասններ Հյու Լորին, Բենեդիկտ Կամներտբետչը, Ջերարդ Բաթլերը, Ռոբերտ Քարլայլը: