Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգում կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները: Ռուսաստանի դրոշի ներք հանդես եկող 52 կգ քաշային Միշա Ալոյանը վճռական հանդիպումում 29:28, 29:28, 28:29 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լապիտովին: Ալոյանը երկրորդ անգամ ուժեղագույն ճանաչվեց աշխարհում: Նա նախկինում աշխարհի չեմպիոն էր դարձել 2011-ին: