Նորվեգիայում եղջերուի որսի դուրս եկած տղամարդը պատահաբար գնդակահարել է այդ պահին զուգարանում գտնվող թոշակառուին, գրում է Lenta.ru-ն:
Եղջերուի ուղղությամբ արձակված գնդակը վրիպել է և ծակել զուգարանի փայտե պատը, որում եղել է տուժածը: Եղջերուին հաջողվել է փախչնել, իսկ թոշակառուին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկների խոսքով՝ 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է, բայց կայուն: Որսորդը ձերբակալվել է և հարցաքննվել:
«Բնականաբար որսի ընթացքում միշտ էլ կա ռիսկ: Այդ իսկ պատճառով որսորդը պատասխանատու է և պարտավոր է մինչ գնդակն արձակելը ամեն ինչ հաշվարկել: Նման միջադեպեր չպետք է լինեն»,- նշել է քննիչը: