Ամերիկացի դերասանուհի և սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն մահացել է ավելի քան 50 տարի առաջ, սակայն տղամարդկանց հետ հարաբերություններում հոլիվուդյան գեղեցկուհու կուտակած փորձն ու իմաստնությունը արդիական են առ այսօր: Սիրո և տղամարդկանց հետ հարաբերությունների մասին Մերիլին Մոնրոյի ցիտատները կարող են օգտակար լինել նաև ժամանակակից կանանց համար:

Մերիլին Մոնրո. ցիտատ №1. «Երբ ես երեխա էի, ինձ ոչ ոք չէր ասում, որ գեղեցիկ եմ: Ցանկացած փոքրիկ աղջնակ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լսի, որ ինքը գեղեցիկ է, նույնիսկ եթե դա այդպես չէ»: Մերիլին Մոնրոն լիովին ճիշտ էր' սեփական գեղեցկության գիտակցումը կնոջ մոտ պետք է սերմանվի դեռ մանկուց:

Մերիլին Մոնրո. ցիտատ №2. «Ես ընդհանրապես դեմ չեմ ապրել տղամարդկանց աշխարհում, քանի դեռ ես այդ աշխարհում կին եմ»: Մերիլին Մոնրոն երբեք կանանց էմանսիպացիայի կողմնակից չի եղել: Այս գեղեցկուհին գիտեր, որ իսկական կինը կարող է տղամարդկանց ստիպել շարժվել իր ցանկությամբ և առանց ֆեմինիզմի: Եվ նա դա հաջողությամբ անում էր:

Մերիլին Մոնրո,.ցիտատ №3. «Ես նույնպես զգացմունքներ ունեմ, մարդկային և ոչ մի բան ինձ խորթ չէ: Ես ընդամենն ուզում եմ, որ ինձ սիրեն այնպիսին, ինչպիսին ես կամ և իմ տաղանդի համար»: Ամբողջ աշխարհը սիրեց Մոնրոյին իր ներքին նրբության, զգայունության, մեղմության համար' այլ ոչ թե շքեղ արտաքին գեղեցկության համար: Տղամարդիկ առաջին հերթին ցանկանում են պաշտպանել կնոջը և հոգ տանել նրա մասին, իսկ արտաքին գեղեցկությունը պարզապես հաճելի բոնուս է:

Մերիլին Մոնրո. ցիտատ №4. «Կարիերան հիանալի բան է, բայց դժվար թե այն ջերմացնի ձեզ պաղ գիշերում».Մերիլինը պարզ գիտակցում էր իր կյանքի առաջնահերթությունները. կարիերան նրա համար կարևոր էր, սակայն երկրորդ տեղում էր:

Մերիլին Մոնրո. ցիտատ №5. «Ես դեմ չեմ կատակներին, սակայն ես հաստատ գիտեմ, որ չեմ ցանկանում ինչ-որ մեկի կատակը լինել»:Մերիլինը յուրահատուկ ունակություն ուներ ճիշտ չափաբաժիններով կիրառել գլամուրը, ինտելեկտը, սարկազմը, արդյունքում' նրան տեսնելիս տղամարդիկ պարզապես էքստազ էին ապրում:

Մերիլին Մոնրո. ցիտատ №6. «Ես չեմ ձգտում փող աշխատել, ես պարզապես ուզում եմ հրաշալի տեսք ունենալ»:Իսկապես, այդ կինը երբեք չի վազել փողի հետևից, հարստությունն ինքն էր գտնում նրան: Եզրակացություն' պետք է շատ աշխատես ինքդ քեզ վրա, և փողը ինքնին կգա:

Մերիլին Մոնրո. ցիտատ №7. «Եթե ես ուշադրություն դարձնեի կանոնների վրա, ես երբեք ոչնչի չէի հասնի»: Այստեղ խոսքը ներքին նախապաշարմունքների մասին է, որոնք սահմանափակում են մեր ներուժը' թույլ չտալով լիովին կիրառել այն: Միայն ազատվելով այդ նախապաշարմունքներից կարող ենք հասնել մեր երազանքին: