Մարդու քայլվածքից կարող ես եզրակացություն անել, թե ինչպիսի՞ մարդ է նա, ի՞նչ բնավորություն ունի եւ այլն:
Արագ կամ դանդաղ քայլքը պայմանավորված է մարդու խանդավառությամբ եւ ուժերի մղումով՝ անհանգիստ կամ նյարդային, կենսուրախ կամ ակտիվ, հանգիստ կամ թուլացած, ծույլ:
Լայն քայլքը բնորոշ է ավելի շատ տղամարդկանց: Այս մարդիկ նպատակասլաց են, խանդոտ, նախաձեռնող եւ գործարար: Նրանք հաճախ սեւեռված են ապագա ծրագրերի իրագործմանը:
Փոքր ու կարճ քայլքը ներհատուկ է կանանց: Նրանք զգուշավոր են, հաշվենկատ, հարմարվող, զուսպ, մտածում ու գործում են արագ:
Ընդգծված լայն ու դանդաղ քայլք. այս մարդիկ ձգտում են իրենց ցուցադրել: Աներեր ու ծանր քայլողները շրջապատին ցուցադրում են իրենց ուժը եւ անհատականությունը:
Ակնհայտորեն տկար ու անեռանդ քայլքով մարդիկ աչքի են ընկնում հետաքրքրությունների բացակայությամբ, տանել չեն կարողանում հարկադրանքը եւ պատասխանատվությունը: Նման քայլվածքը բնորոշ է նաեւ դեռահաս, պճնամոլ ու չկանոնակարգված վարքի տեր երիտասարդներին:
Կարճ-կարճ, արագ ու անկանոն ռիթմով քայլքը ներհատուկ է հուզական եւ վախկոտ մարդկանց:
Ռիթմիկ ու ամուր, մարմնով փոքր,ինչ առաջ ձգված ու կոնքերի ընդգծված շարժումով քայլվածք.այս մարդիկ կամ պարզամիտ են, կամ ինքնավստահ:
Կրունկները քստքստացնելով քայլող մարդիկ չունեն կամքի ուժ եւ նպատակներ: Դանդաղկոտությունն ու ծուլությունը նրանց բնորոշ հատկությունն է:
Ծանր-ծանր ու «հպարտ», երբեմն անտեղի բեմական ցուցադրականությամբ քայլք. այս մարդիկ ինքնասիրահարված են եւ մեծամիտ:
Կոպիտ ու ջղաձիգ, ոտնաթաթերի լայն բացբվածքով քայլքը հատկանշական է փոխհարաբերություններից խուսափող, երկչոտ ու ներամփոփ մարդկանց: Նրանց ներհատուկ է կոպտությունն ու դյուրագրգռությունը:
Անբնական սրընթաց քայլք՝ ընդգծված լայն եւ արագ քայլերով, ձեռքերի առաջ ու հետ թափահարումներով. այս մարդիկ ցուցադրում են իրենց ակտիվությունը, որը հաճախ զուգորդվում է սեփական ցանկությունների արտահայտմամբ:
Ոտնաթաթերը մշտապես վեր ձգված քայլք. այս քայլվածքը հատուկ է անհագուրդ ցանկությամբ բարձունքի ձգտող, մտավոր հատկանիշներով օժտված մարդկանց:
LoveYou.am