Հոկտեմբերի 25-ին Երևանում բացեվեց ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրին ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ:
Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու որոշմամբ: Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: