Եթե ձեր հերթական հարաբերությունները տղայի ավարտվել են արցունքներով, հարկավոր է մտածել ինչ անել,ավելի ճիշտ ինչ չանել:
Հարաբերություններն, ինչպես կարիերան դժվար ճանապարհով է ստեղծվում, սա պետք է հիշի յուրաքանչյուր աղջիկ:
Հենց այս պատճառով են հոգեբաններն առանձնացրել 6 հինական եւ աններելի սխալները, որոնք հանգեցնում են անըմբռման, վեճերի եւ բաժանման:
Այսպես'
1.Պետք չէ մոր դեր խաղալ եւ տղամարդուն վերաբերել ինչպես երեխա: Ձեր պահվածքին համարժեք լինում է նրա փոխադարձ վերաբերմունքը: Երբեք մի կարծեք, թե տղամարդն ինքնուրույն ոչինչ անել չի կարող, այլապես կհրահրեք նրան: Տղաարդու եւ կնոջ հենց այսպիսի շփումն է հանգեցնում սիրո եւ կրքի մահվանը:

2. Մի զոհաբերեք ձեզ' առաջին պլան մղելով տղամարդուն: Երբ դուք զոհում եք ընկերներին, ձեր հետաքրքրությունները, եւ կարիերան հանուն տղամարդու, որպեսզի ցույց տաք ձեր սերը, դուք նվաստացնում եք ձեր արժանապատվությունն ու ձեր << Ես >>-ը: Սովորաբար այս պահվածքը նպաստում է ոչ միայն ինքնագնահատականի նվազմանը, այլեւ առաջացնում է չարություն եւ սթրես, իսկ տղամարդիկ չեն սիրում նրանց, ովքեր ապարդյուն զոհաբերում ու պահանջում են համարժեք պատասխան:
3. Պետք չէ ստեղծել տղամարդու իդեալ եւ նրան սիրել այնպիսին, ինչպիսին կցանկանայիք տեսնել նրան վաղը կամ ապագայում: Սիրեք ձեր ընտրյալին այնպիսին, ինչպիսին նա հիմա է եւ ձեր հարաբերությունները կլինեն հարթ ու կայուն:
4. Մի թաքցրեք ձեր արժանիքները, ահա եւս մեկ աններելի քայլ հարաբերություններում: Հակառակ դեպքում տղամարդը միշտ կհամարի ձեզ իրենից ցածր, որին հետագայում կհաջորդի ձեր դժգոհությունը:
5. Թույլ մի տվեք, որ ձեզ հետ վարվեն անհարգալից: Հաճախ ասեք նրան այդ մասին: Հակառակ դեպքում դուք ինքներդ չեք հարգի ձեզ եւ կվերածվեք << տանձի տոպրակի >>:
6. Ձեզ մի պահեք փոքրիկ աղջկա պես, տղամարդուն այդ դերն իհարկե դուր կգա, բայց նա երբեք ձեզ, որպես հասուն կին չի ընդունի, կսկսի հրամայել եւ մեղադրել:
Մտածեք վերը նշվածների մասին եւ փորձեք պահել ձեր հարաբերությունները՝ խուսափելով սխալներից:
Նյութը պատրաստեց Նազելի Գրիգորյանը
LoveYou.am