Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել: Դեռևս չհաստատված վարկածով' Վարդան Պետրոսյանն իր BMW մակնիշի մեքենայով հետևից հարվածել է «Նիվային»: Մեքենայում 6 հոգի է եղել՝ երկու եղբայրներ, որոնք իրենց երեխաների հետ վերադառնալիս են եղել Ծաղկաձորից: Վթարի հետևանքով եղբայրների 16-ամյա որդիները' Էդուարդն ու Էդգարը մահացել են, Էդուարդի քրոջ' Տաթևի վիճակը դեռևս ծանր է:

Lurer.com-ին է դիմել Էդգարի քույրը' Մարինան, և խնդրել հրապարակել եղբորը նվիրած իր բանաստեղծությունը, որը ստորև ներկայացնում ենք.

Մարինայից Եղբայր ՝ Էդգարին

Քո վիրավոր սիրտը հիմա վերացավ,
Ա՜խ ոնց կտայի սիրտս,միա՛յն ողջ մնայիր:

Դու թագավոր էի՛ր, իմ հպարտություն,
Իսկ հիմա արդեն իմ հիշողություն:

Վա՜յ այն օրերին, որ եղա քեզ հետ,
Որ, ապրեցի ես երջանիկ պահեր:

Քո շնորհիվ ես հանգիստ էի միշտ,
Քանզի թագավոր Էդգարի քույրն էի...

Ես միշտ հպարտ էի, որ կողքիս կաս դու
Ես միշտ ուրախ էի, որ պատրաստ ես դու ՝
Հենց եղբայրական ձի՛գ-ձի՛գ քայլերի :

Բայց ցավոք սրտի դու հիմա չկա՛ս,
Չ՛է, չէ՛, դու կաս, դու իմ սրտում ես:

Իմ ամբողջ սիրտը՝ քո անունն է կրում,
Դու բնակվում ես իմ փոքրիկ սրտում:

Բայց,անբացատրելի սիրտս լալիս է,
Երևի ԴՈՒ ես զգուշացում անւմ
Մեր տխրության վերացման համար:

Մի օր բոլորս կգանք ՔԵԶ այցի,
Ա՜խ, բայց դու ինչու այդքան շտապեցիր:

Հոգիդ թող հանգիստ լինի ԵՂԲԱ՛Ր,
Մեղավորը ուրախ չի մնա,չ՛է:

Եթե նա իրեն մարդ է համարել՝
Ապա պետք է նա իր մեղքը քավի ՝
Որպեսզի ՄԵՐ ձեռքով նա չվառվի…

Խղճիցդ փախար,
Դու փրկեցիր քեզ,
Ու այդ վիճակում կրկին «ՀՈՒՄՈՐ» ես անում:

Ամոթ է՜ Վարդան,անունդ Հայ է,
Չնայած ինչ խոսք Հայն արդեն վա՛խ է:

Եղբա՜յր, իմ ԷԴԳԱՐ,հոգիդ թող լույսով լինի,
Իսկ մեր լույսերը արդեն հանգչեցին…