Երեկ Newsbook.am-ը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ Վարդանանց փողոցի վրա գտնվող շինանյութի շուկան, որը հայտնի է Գնունու շուկա անունով և պատկանում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Սլավիկ Ավանեսյանին, նոր հարկային քաղաքականություն է իրականացնում: Մասնավորապես Ավանեսյանը Գնունու շուկայում տաղավարի տեսքով տարածքներ է վարձակալության հանձնում ՀՀ քաղաքացիներին։ Մեր տեղեկություններով 8 քառակուսի մետրանոց տարածքի համար նա պահանջում է 300 հազար ՀՀ դրամ, մինչդեռ պայմանագրում նշվում է բոլորովին այլ թիվ, դրա ուղիղ կեսը՝ 150 հազար ՀՀ դրամ։ Փաստորեն, սույն գործարարը խաբում է պետությանը, մասնավորապես հարկային մարմիններին՝ նրանց ցույց տալով իր եկամուտի միայն կեսը։

Այս հարցով Newsbook.am-ը պաշտոնական հարցմամբ դիմեց Պետական եկամուտների կոմիտեին' պարզելու համար' արդյո՞ք ՊԵԿ-ը որևէ տեղեկություն ունի վերոնշյալի վերաբերյալ և ի՞նչ է պատրաստվում նախաձեռնել այդ ուղղությամբ:

Newsbook.am-ը նաև հետաքրքրվեց, թե երբ են վերջին անգամ ստուգումներ անցկացվել Գնունու շուկայում, տոնավաճառում, և ի՞նչ է պարզվել ստուգումների արդյունքում:

Հարցման արդյունքները Newsbook.am-ը կներկայացնի լրացուցիչ:

NewsBook