Ուրիշ ո՞ր մի երկրում կառավարությունը ոչ միայն դուխ, այլև սոցիալական ցինիզմ կունենա, որ գործազրկության համար նախատեսված չնչին գումարը կտրի, որպեսզի բարձրացնի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, երբ յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Ուրիշ ո՞ր մի երկրում նախարարը նոր բյուջեով կբարձրացնի սեփական աշխատավարձը էլիտար վերխոյանքվ, երբ իր գերատեսչության աշխատողները դանդաղ սովամահության մատնվելու չափ աղքատավարձ են ստանում: Եվ վերջապես, ուրիշ ո՞ր մի երկրում ասֆալտը ժողովրդի արժանապատիվ ապրելուց ավելի գերադասելի կլինի: