Դժվար է չհամաձայնվել Սերժ Սարգսյանին գովաբանող տեսահոլովակում հնչեցվող հիմնական այն մտքի հետ, թե Սերժ Սարգսյանը 5 տարիների ընթացքում հաղթահարեց իր առջև ծառացած բոլոր խնդիրները:

Իհարկ է հաղթահարեց և շարունակում է հաղթահարել: Ուղղակի Սերժ Սարգսյանը ոչ թե լուծում է խնդիրները, այլ ազատվում է խնդիրները առաջացնող «պատճառներից»: Իսկ Սերժ Սարգսյանի խնդիրների «պատճառ»-ը եղել և մնում են ՀՀ քաղաքացիները: Հատկապես այն քաղաքացիները, որոնք չեն համակերպվում հայաստանյան իրականության հետ:

Հատուկ այս քաղաքացիների համար հետևողականորեն, տարիներ շարունակ ստեղծվեցին արտագաղթի, ինքնասապանության, խելագարության, հիվանդությունների ու թշվառության, օր ու գիշեր միայն մի կտոր հաց վաստակելու, ամեն գնով սեփական ընտանիքի գոյությունը պահպանելու աննախադեպ պայմաններ:

Խնդիրների հաղթահարման այսպիսի մեթոդաբանությունը կարելի է համեմատել միայն 1915 թվականին տեղի ունեցած «Հայկական հարցի»-ի լուծման հետ: Ինչպես օսմաններն էին «Հայկական հարց»-ը լուծում ուղղակի հայերի բնաջնջմամբ, այդպես էլ Սերժ Սարգսյանի վարչախումբն է ժողովրդավարության, ապահովության, բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը լուծում դրանք պահանջողների՝ ՀՀ քաղաքացիների տեղահանմամբ ու ոչնչացմամբ: