Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իր պաշտոնանկությունն այսպես է մեկնաբանել. ,,Ես եմ խնդրել ինձ ազատեն, որպեսզի մի քիչ ինձանով զբաղվեմ,,...
Նման սկանդալային խոստովանություն կարող էր անել միայն Հայաստանի իրավապահ մարմնի ներկայացուցիչը...
Նշանակում է, այս մարդիկ երբեք իրենք իրենցով չեն զբաղվում, չեն հետևում իրենց գիտելիքների նորացմանն ու հարստացմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը, անձնական իմիջի ձևավորմանը...
...Հիշեցի կոմունիստների ժամանակի մի քաղաքի առաջին քարտուղարի խոսք.
,,Մութաֆյան ջան, դու պլենումում ասիր, թե կուսակցական պատասխանատուները գիրք չեն կարդում, մեր արվեստին անտեղյակ են, երաժշտություն չգիտեն... Սխալվում ես, դպրոցական տարիներին ինչ կարդացել եմ, լրիվ հիշում եմ...,,...