Նույնիսկ հիմա' մեր ժամանակներում, ժամացույց նվիրելը այնքան էլ ցանկալի չէ: Ինչո՞ւ: Այս սնահավատությունը եկել է Չինաստանից: Այստեղ ժամացույց նվիրելով մարդկանց հրավիրում էին թաղման արարողության: Շատ երկրներում ժամացույցներ նվիրելը անցանկալի է համարվում, քանի որ, ըստ նախախնամության, դրանք հաշվում են նրանց ընկերության, կամ նվեր ստացողի կյանքի մնացած ժամանակը:
Բացի այդ' ժամացույցի սլաքները դասվում են սուր իրերի շարքին, որոնք նույնպես անցանկալի նվերներ են:
Ամեն դեպքում, եթե Ձեզ նվիրել են ժամացույց, ապա նվիրողին սիմվոլիկ գումար տվեք: Այս կերպ կստացվի, որ Դուք գնել եք ժամացույցը, այլ ոչ թե նվեր եք ստացել այն: