Ավագ դպրոցի աշակերտներն անվճար ուտելիքներ են ստանում լավ գնահատականի համար: Նյու-Խեմփշիրի պիցցայանոցը ակցիա է անցկացնում՝ բաժանելով անվճար պիցցա լավ գնահատականների դիմաց: Բացի այդ, բոլոր աշակերտները, ովքեր իրենց տնային աշխատանքն անում են պիցցայանոցում, ստանում են 35% զեղչ մեկ կտոր պիցցայի համար:
Հաստատության տնօրենն անգամ օգնություն է առաջարկում երեխաներին, ովքեր խնդիրների հետ են բախվում տնային աշխատանքն անելիս: Այս մասին տեղեկացնում է Kedem-ը: Պիցցայանոցում նաև խրախուսում են տնային աշխատանքը լավ կատարել՝ լրացուցիչ կոկտեյլ հյուրասիրելով հաջողությամբ դասերն ավարտած աշակերտներին: Իսկ այն աշակերտները, ովքեր անգիր կարտասանեն Աբրահամ Լինկոլնի ելույթներից մեկը, կստանան ամբողաջական պիցցա՝ իրենց ընտրությամբ: