Այս բաղադրատոմսն օգնում է լնդերի ցանկացած հիվանդության դեպքում և գրեթե անմիջապես սպիտակեցնում է ատամները, քայքայում ատամնաքարերն ու բուժում բերանի խոռոչի փոքրիկ վերքերը: Պատրաստում ենք սովորական մածուկ. 0.5 թեյի գդալ սոդան խառնում ենք 10-20 կաթիլ ջրածնի պերօքսիդի և մի քանի կաթիլ կիտրոնի հյութի հետ: Մածուկը պատրաստ է: Օգտագործման եղանակը. Բամբակի կտորը թաթախում ենք մածուկի մեջ, քսում ատամներին և լնդերին դրսից և ներսից: Եվս մի քանի փոքրիկ խորամանկություն. 1. Կիտրոնը չեզոքացնում է սոդան և թարմություն հաղորդում, սոդան մաքրում է ատամները փառից, իսկ ջրածնի պերօքսիդը մաքրում և սպիտակեցնում է ատամները: 2. Կարելի է պրոֆիլակտիկայի համար ողողել բերանը ջրածնի պերօքսիդով. 1-3 թեյի գդալ պերօքսիդը խառնում ենք 50 մլ տաք ջրի հետ. այդ դեպքում մածուկի ազդեցությունն ավելի երկար կմնա: 3. Մածուկը քսելուց 15 րոպե անց չի կարելի բերանը որևէ բանով ողողել, չի կարելի ուտել և խմել: