Արարատ քաղաքը համարվում է ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի «вотчина»-ն (հայերենով՝ կալվածքը), և այնտեղ քաղաքապետի ընտրություններին պայքարելու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Քանի որ Հ.Աբրահամյանը մի կողմից ՀՀԿ վերադաս անդամ է և մյուս կողմից ԲՀԿ ղեկավարի խնամին (իսկ խնամի լինելը մեզանում քաղաքական կատեգորիա է), ապա կարծում եմ, որ ԱԺ նախագահի համար իրավիճակից դուրս գալու օպտիմալ լուծում կարող է լինել Վլ. Մայակովսկու «Прозаседавшиеся» բանաստեղծության հերոսի «կարգավիճակը»: