ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ափոփկա քաղաքում կոկորդիլոսը փորձել է խանութ մտնել: Երկու մետրանոց կոկորդիլոսը հրաշքով չի հայտնվել խանութում, քանի որ խանութի դռները բացվում են ինքնաբերաբար:
Մոտակայքում գտնվող մարդիկ զանգահարել են ոստիկանություն, սակայն տեղ հասնելուն պես ոստիկաններին հաջողվել է միայն շեղել կոկորդիլոսի ուշադրությունը և հեռվացնել խանութի դռների մոտից:
Խանութպանը նշել է, որ այդ սարսափազդու «անկոչ հյուրն» ապրում է մոտակա լճակում և հարազատ բնական տարածքից դուրս է եկել հավանաբար սոված լինելու պատճառով: