Հաճույքի և առողջության ներդաշնակություն Որքան էլ հայերս ավանդապաշտ լինենք, միևնույն է, ժամանակը չես կանգնեցնի: Այն իր ազդեցությունն է գործում մեր մտածողության, հայացքների, մոտեցումների վրա: Ու որքան էլ հավաստենք, որ հավատարիմ ենք մեր ազգային նկարագրին, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ մենք նույնպես աստիճանաբար փոխվում ենք: Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով Կարելի է երկար վիճել փոփոխությունների դրական և բացասական կողմերի շուրջ, սակայն փաստն այն է, որ մեր տատիկները մինչամուսնական սեռական կյանքը չէին ընդունում, հարսանիքից առաջ կուսությունից զրկվելն ամոթաբեր ու պախարակելի էին համարում: Ի տարբերություն մեր տատիկների, մեր մայրերն արդեն չէին ժխտում, որ սեռական կյանքը ոչ միայն ամուսնական պարտականություն է, այլև՝ հաճույք: Մեր ավագ քույրերն ավելի առաջ անցան և կյանքի ընկեր ընտրելիս չէին թաքցնում, որ իրենց համար կարևոր են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական հատկանիշները: Հիմա արդեն կարելի է ասել, որ այս առումով մենք փորձում ենք ավելի պրակտիկ լինել: Հասարակական քննարկումների թեմա են դարձել այնպիսի հարցեր, որոնց վրա նախկինում տաբու էր դրված: Սակայն այժմ փորձենք սեռական հարաբերությունները դիտարկել առողջական տեսանկյունից, որը, անկասկած, շատ ավելի հրատապ է: Փորձենք փակագծերը բացել և պարզել՝ երբ է «կարելի» սեքսով զբաղվել և երբ իսկապես «չի կարելի»: Սեքսը՝ «կրիտիկական» օրերին Նախկինում խորհուրդ չէին տալիս սեռական հարաբերություններ ունենալ, այսպես կոչված, «կրիտիկական» օրերին: Այդ ժամանակ կնոջ արգանդի վզիկը բացված է, և միկրոօրգանիզմների ներս թափանցման վտանգ կա: Դաշտանի ժամանակ սեռական կյանքով զբաղվելիս մեծ է սեռական օրգաններում բորբոքումների առաջացման հավանականությունը: Սակայն արդի բժշկությունը շատ ավելի հանդուրժողաբար է մոտենում այդ օրերին սեքսով զբաղվելուն: Բժիշկներից ոմանք նույնիսկ վստահեցնում են, որ կրիտիկական օրերին սեռական կյանքով ապրելը նվազեցնում է ցավի ախտանիշը և հոգեբանորեն դրական ազդեցություն է գործում կնոջ վրա: Այնպես որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելը յուրաքանչյուր կնոջ անձնական հարմարավետության խնդիրն է: Իսկ հնարավոր վարակներից պաշտպանվելու համար այդ օրերին խորհուրդ է տրվում պահպանակ օգտագործել: Մի՛ մոռացեք, որ այդ օրերին նույնպես հնարավոր է հղիանալ, քանի որ սերմնաբջիջները կնոջ օրգանիզմում ակտիվությունը պահպանում են մեկ շաբաթ: Սակայն հիշեցնենք նաև, որ կան դեպքեր, երբ դաշտանի օրերին սեռական հարաբերություններից պետք է խուսափել: Դա վերաբերում է հատկապես այն կանանց, ում արգանդի դիրքը խորն է և իջած: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու դեպքում նրանց մոտ արգանդից արյունը հոսում է արգանդախողովակներ: Դա հետագայում էնդոմետրիոզի առաջացման պատճառ է դառնում, որը չնայած բուժվում է, սակայն միշտ չէ, որ բուժումը հաջող է ավարտվում: Իսկ դա էլ իր հերթին կարող է հետագայում անպտղության հանգեցնել: Սեքսը՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ընթացքում Միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեոպլազմոզ, գարդներելեզ, սնկային վարակներ… Սեռական ճանապարհով փոխանցվող ցանկացած վարակի բուժման ժամանակ բժիշկները հիմնականում խորհուրդ են տալիս խուսափել սեռական մերձեցումներից: Սակայն եթե ձեր ցանկությունը այնքան մեծ է, որ անտեսում եք արգելքները, անպայման պետք է պահպանակ օգտագործել, որպեսզի չվարակեք ձեր զուգընկերոջը և ինքներդ ձեզ պաշտպանեք կրկնակի վարակից: Սեքսը՝ կանանց հիվանդությունների ժամանակ Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով Սեքսով խորհուրդ չի տրվում զբաղվել՝ ցիստիտի ժամանակ: Ի դեպ, ակտիվ սեքսը նույնիսկ կարող է հիվանդության սրացման հանգեցնել, որը այդպես էլ կոչվում է՝ «մեղրամսի ցիստիտ»: Աճուկների բորբոքման ժամանակ, որպես կանոն, ցավի զգացողության պատճառով կինը սեքսով զբաղվելու ցանկություն չի ունենում: Բացի այդ, բուժման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթն ավելի խոցելի է դառնում և վնասվելու հավանականությունը մեծ է: Հեշտոցի բորբոքման ժամանակ սեռական կյանքը խստիվ արգելվում է: Սեքսը վիրաբուժական միջամտություններից հետո Հիմնականում այն դեպքերում, երբ վիրահատությունը կատարվել է փոքր կոնքում կամ առնչվում է մարդու վերարտադրման համակարգին, բժիշկներն իրենք են մատնանշում, թե երբ կարելի է վերադառնալ սեռական կյանքին: Ընդհանրապես այդպիսի դեպքերում դա թույլատրվում է վիրահատությունից 2-4 շաբաթ անց: Սկզբում պետք է սեքսով զբաղվելիս զգուշավորություն դրսևորել: Աբորտից հետո սեռական հարաբերությունները երեք շաբաթ արգելվում են, քանի որ արգանդն այդ վիրահատությունից հետո երկար ժամանակ բաց վերք է կրում: Ամեն դեպքում այդ հարցը պետք է քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վիրահատությունները չեն կարող սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառ լինել: Նույնիսկ արգանդը հեռացնելուց հետո դրանք հակացուցված չեն, ինչպես երբեմն թվում է վիրահատված կանանց: Եվ, ի դեպ, այդ միջամտությունը ամենևին էլ բարդույթների առիթ չպետք է դառնա, քանի որ ձեր զուգընկերը ոչ մի փոփոխություն չի զգա: Սեքսը հղիության ժամանակ Ոչ միայն թույլատրվում է, այլև անհրաժեշտ է£ Սեռական մերձեցման ժամանակ կնոջ ապրած հաճելի զգացողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում ապագա երեխայի վրա: Պարզապես ամեն ինչում խելացի մոտեցում է պետք: Հղիության ժամանակ սեռական հարաբերությունները սահմանափակվում են, եթե՝ հղիության ընդհատման վտանգ կա, ընկերքի դիրքն առաջնային է, հղիությունը բազմապտուղ է, առկա են ամնիոնիտի ախտանշաններ, հղիությունը բարդություններով է ընթանում, տղամարդու սեռական ուղիների միկրոֆլորայի հետազոտման արդյունքները բացասական են (այդ դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1-1,5 ամիս առաջ պահպանակներ օգտագործել, պտղի վարակման հավանականությունը նվազեցնելու համար): Եթե կինը սեռական հարաբերությունից հետո ցավեր է ունենում, կամ սեռական ուղիներում արյունահոսություն է նկատվում, խորհուրդ է տրվում սեռական մերձեցումները դադարեցնել և անպատճառ բժշկի դիմել: Նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս սեռական հարաբերությունները սահմանափակել հղիության առաջին և երրորդ եռամսյակներում, պատճառաբանելով, որ հակառակ պարագայում հնարավոր է վիժում կամ վաղ ծննդաբերություն: Այժմ բժիշկները հետևյալ խորհուրդներն են տալիս (եթե, իհարկե, հղիության ընթացքը ծանր չէ). Առաջին եռամսյակ. սեռական հարաբերությունները թույլատրվում են, սակայն պետք է զգուշություն պահպանել: Երկրորդ եռամսյակ. սա մերձեցման ամենահարմար ժամանակահատվածն է: Թունավորվածությունն անցել է, առողջությանը սպառնացող վտանգը նվազագույն աստիճանի է, պաշտպանվելու կարիք չկա: Երրորդ եռամսյակ. սեռական կյանքը կրկին զգուշավորության փուլում է թե՛ դիրքերի, թե՛ հաճախականության առումով: Սակայն օրգազմը, ինչպես նախկինում, դրական է ազդում երեխայի վրա: Ծննդաբերության կանխատեսվող օրվանից 2-2,5 շաբաթ առաջ խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ պտղի գլուխը շատ մոտ է գտնվում արգանդի վզիկին, և մեծ է վաղաժամ ծննդաբերության վտանգը: Սեքսը ծննդաբերությունից հետո Նվազագույնը վեց շաբաթ (իսկ բժիշկներից շատերը գտնում են, որ խելամիտ է երկու ամիս) սեռական մերձեցումների մասին պետք է մոռանալ, քանի որ արգանդը և սեռական ուղիները պետք է վերականգնվեն, ինչպես նաև դրանց վարակման հավանականությունը շատ մեծ է: Երկու ամսից, երբ դուք և ձեր զուգընկերն կարոտագին կգրկախառնվեք, պաշտպանվելու խնդիրը մի անտեսեք: Ինչպես տեսնում եք, հիմնականում սեռական հարաբերությունները չեն արգելվում: Եվ մեր մարմինն էլ ոչ թե սթրեսների, այլ հաճույքների աղբյուր է, հատկապես, եթե մենք հոգում ենք մեր առողջության մասին:
Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով
0:01 - 23.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
24/08/20 22:16
Հանգստավայր միայն մեծահասկաների համար․ այստեղ կարելի է գտնվել ամբողջովին մերկ վիճակում ու սեքսով զբաղվել, որտեղ պատահաի (Photo, Video)
01/05/19 19:39
Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել շոգ եղանակին
26/04/19 22:49
Կարելի՞ է ամեն օր սեքսով զբաղվել
30/08/17 12:17
Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել հղիության ընթացքում
10/07/17 14:11
Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել շոգ եղանակին
07/03/14 22:37
Ո՞ր Տարիքից կարելի է սեքսով զբաղվել. 18+
18/10/24 13:19
Փոքր սյուն դրեք, QR կոդը՝ վրան, կարելի ա ո'չ սրա, ո'չ էլ տակի բետոնի վրա ծախս չանել. Փաշինյան
12/10/24 12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
04/10/24 09:26
Այդ իրադարձությունները կարելի է գնահատել որպես սիտուացիոն փոքրիկ հաղթանակ. «Հրապարակ»
23/08/24 10:10
Ինչպես կարելի է խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․ ուղեցույց
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան