NRNAK.com կայքը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր Երևանում սնկի պես աճող դեղատների գործունեությանը, որոնք չեն համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափանիշներին: Նշվել էր, որ որոշ դեղատներ վաճառում են մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված դեղամիջոցներ, որոնց մասին տեղեկություններ չունեն ո՛չ առողջապահության նախարարության համապատասխան մարմինները, ո՛չ էլ գնորդները:

Կայքը երեկ ահազանգ ստացավ այն մասին, որ Երևանի մի շարք դեղատներում ազատ կերպով վաճառում են չգրանցված դեղեր, մասնավորապես խախտումներ են նկատվել Աբովյան 39 հասցեում գտնվող «ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՊԸ» դեղատանը: NRNAK.com կայքի լրագրողին հաջողվեց ձեռք բերել «КАПОТЕН» անունը կրող դեղը, որը, ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարույթունից, ՀՀ-ում համարվում է չգրանցված դեղորայք և այն հանրապետություն է մուտք գործում մաքսանենգ ճանապարհով:

Համապատասխան փաստերը ուղարկվել են առողջապահության նախարարություն:

NRNAK.com