ՙՀայաստանը որևէ կերպ չի կարող մտնել Մաքսային միություն ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի,ո՛չ էլ անգամ մյուս տարի՚,– երկուշաբթի օրը հայտարարել է Բելառուսի ղեկավարը։ Եթե դա այդպես է, ուրեմն մի տարուց ավելի դեռ ունենք, եկեք նոյեմբերին Եվրոպայի հետ համաձայնագիրը ստորագրենք, մի տարուց ավելի բոլ բոլ ասոցացվենք Եվրոպայի հետ, հետո դուրս գանք ու միանանք Մաքսայինին... Ու հետո ողջ կյանքներս կհիշենք այդ երջանիկ տարին, երբ ասոցացվել ենք Եվրոպայի հետ...