Երկարատև բանավեճերից հետո Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել վիճելի 75% հարկը՝ մեկ մլն եվրոյից բարձր եկամուտների դեպքում։
Օրենքի համաձայն՝ տվյալ հարկը կմուծեն այն ընկերությունները, որոնք իրենց աշխատակիցներին վճարում են տարեկան մեկ մլն եվրոն գերազանցող աշխատավարձ։ Օրենքին դեմ են հանդես եկել ֆրանսիական ֆուտբոլային ակումբները, հայտնում է Обозреватель-ը։
Բացի այդ, խորհրդարանը բարձրացրել է նաև ձեռնարկությունների գերշահույթների հարկերը, որը ներմուծվել էր դեռևս նախկին կառավարության օրոք։ Հաջորդ տարվանից այն կբարձրանա 5-ից մինչև 10.7%։