Թուրքական կառավարության կողմից ևս մեկ քայլ է կատարվել «ալեվիական նախաձեռնության» համատեքստում: Կառավարությունը թույլատրել է Թուրքիայում բնակվող ալևի 65 դեդեների այցելությունը ալևիական մեծ համայնքներ ունեցող եվրոպական մի շարք երկրներ' Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, որտեղ նրանք հանդիպումներ կունենան այդ երկրներում բնակվող ալևիների հետ, կմասնակցեն կրոնական-ծիսական միջոցառումներին: Ծախսերն էլ հոգալու է Կրոնի հարցերով վարչությունը: Նույնիսկ քննարկվում է ալևի դեդեներին թոշակների նշանակման հարցը, սակայն որոշ ալևիական միություններ չեն ողջունում նման առաջարկը: