Ես չգիտեմ, թե որքանով է հավաստի այն լուրը, որ Վարդան Մինասյանը հեռանում է հավաքականից , բայց կցանկանայի բարձրաձայնել մի բան, որ վաղուց է ինձ տանջում...
ցավոք վերջերս եղան դեպքեր, երբ լսեցինք, որ կան մարդիկ, ովքեր դժգոհ էին մարզչից, ոմանց նյարդայնացնում էր ֆեդերացիայի նախագահի հետ նրա' քավոր-սանիկ հարաբերությունները, բայց ...կա մի մեծ ԲԱՅՑ
կխնրեի' երբեք չմոռանալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ իմանում էինք, որ Հայաստանի հավաքականը խաղալու է այսինչ երկրի հավաքականի հետ, քամահրանքով ասում էինք." դե լավ հա, ինչ մի նայել , 24:0 պարտվելու ենք էլի..."
այսօր մեր հավաքականը արդեն այնպիսի արդյունքների է հասել, որ աշխարհի քառակի չեմպիոնի հետ ոչ ոքի է խաղում, դեռ դժգոհում ենք ...իմ սուբյեկտիվ կարծիքով' Վարդան Մինասյանի շնորհիվ
ցավոք անձամբ չեմ ճանաչում, բայց հուսով եմ, որ այն խորին հարգանքը, որ ես և շատերս տածում ենք նրա նկատմամբ, գոհունակություն և մեծամեծ հաջողություններ կբերի նրան
շնորհակալություն բոլոր այն հայերի անունից, որ վերջին տարիներին հպարտություն և մեծ ոգևորություն ապրեցին մեր տղաների խաղից....