Դավիթ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես որպես երիտասարդ բանաստեղծ Հայաստանի Գրողների միության դուռը բացել եմ կյանքում երկու անգամ, մի անգամ գրքի շնորհանդես էր, մի անգամ էլ .... Բայց սա կարևոր չէ, կարևորն այն է, որ կարծես թե այդ կառույցը ոչնչով չի ձգել դեպի իրեն: Սակայն այն պահից, երբ ԳՄ նախագահի թեկնածուների մեջ հայտնվեց Դավիթ Սարգսյան անունը իմ և ընկերներիս շրջանում սկսվեց բուռն հետաքրքրություն: Ասեմ ավելին, եթե Աստծո կամոք Դավիթ Սարգսյանը ընտրվեց ԳՄ նախագահ մենք մի խումբ երիտասարդ բանաստեղծներ առանց մի վայրկյան մտածելու մեր համեստ ներդրումը և օգնությունը կառաջարկենք միությանը: Այնպես որ ամեն բան կախված է վաղվա ընտրությունից: Ցանկացած ստեղծագործական միավորման անհրաժեշտ են պարոն Սարգսյանի նման մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ և սկզբունքային տեսակով դարձել են հեղինակություն մեր հասարակության մեջ: