Կարդում եմ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միաքայել եպիսկոպոս Աջապանյանի մասին քննադատական գրառումներ' կապված վերջինիս մի քանի օր առաջ արած հայտարարությունների հետ: Նախ ասեմ, որ անկախ այն բանից, համաձայն եմ դրանց հետ թե ոչ, միևնույնն է, ես շատ եմ հարգում մեր եկեղեցու լավագույն սպասավորներից մեկին ու գիտեմ նաև, որ նա շատ կրթված ու աշխարհ տեսած մարդ է: Վերջինս շեշտեցի այն բանի համար, որ ընթերցողը հասկանա, որ գործ ունի լայն մտահորիզոն ունեցող մարդու հետ: Սրբազանի հասցեին կարդացի վիրավորական արտահայտություններ, ինչն ինձ խիստ վրդովվեցրեց, քանզի ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հասարակությունը շատ ագրեսիվ ու էմոցիոնալ, քիչ կշռադատող ու պակաս ներողամիտ է դարձել: Լավ' ընդունեք, որ Սրբազանը սխալ է, միթե կարելի է արված մեկ արտահայտության համար այդ աստիճան նվաստացուցիչ բառեր ասել մեկ ամբողջ մարզի հոգևոր առաջնորդի հասցեին? Լավ կարելի էր չէ տարիների վաստակ ունեցող մարդու մասին խոսելիս, գոնե մեկ անգամ մտածել, որ մարդ է, կարող է պահի տակ վրդովված է եղել և չի հնչեցրել այն միտը, որը ցանկանում էր ասել: Կարծում եմ' կոնկրետ Միքայել Սրբազանի պահով մենք պարտավոր էինք այդպես վարվել: Ընդամենը մի քանի օր առաջ գրեցի մի միտք, որը վերաբերում էր նման թեմաներին, ես խոսեցի այն մասին, որ մեր հասարակությունը չպետք է պղծի ամեն բան և ամեն մեկին, մեր հասարակությանը մաքուր կերպարներ են պետք, պղծելով հասարակությունը, մեր երեխաները հաստատ ոչինչ չեն շահի: Մի քիչ պետք է ավելի հավասարակշիռ լինենք