Օրերս կայացավ միջազգային ամենախնդրահարույց վեճերից մեկի դիվանագիտական հանգուցալուծումը: Պատկերավոր ասած՝ հրանոթների փոխարեն խոսեց դիվանագիտությունը. Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնության եկան սիրիական հարցը լուծել առանց ռազմական գործողությունների իրականացման: Սա որոշ առումով անակնկալ որոշում էր ԱՄՆ-ի կողմից, որովհետև վերջինս մինչ այդ հանդես էր գալիս ռազմական միջամտւոթյան որոշման անշրջելիության դիրքերից: Բայց ինչու՞ ԱՄՆ-ը որոշեց չհարվածել Սիրիային: Ընդհանրապես, այդ երկրի գլոբալ ստրատեգիան հիմնվում է երկու ասպեկտի վրա. պետությունների գլոբալ փոխկախվածություն և գլոբալ կայունություն (խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից կառավարելի կայունության մասին, որը շատ երկրների համար պարտադիր չէ, որ լինի կայունություն): Այս երկուսի համադրմամբ և կիրառմաբ էլ Վաշինգտոնը փորձում է գտնել գլոբալ խնդիրների լուծման իր համար ձեռնտու տարբերակներ: Սիրիական հարցում Ֆրանսիան, Գերմանիան, ըստ ռուս վերլուծաբանների՝ նաև Թուրքիան (սրան գումարած նաև ոչ դաշնակցական ուժերին՝ Չինաստան, Ռուսաստան և այլն, որոնք կտրուկ դեմ էին արտահայտվում ռազմական միջամտությանը) բավական օդիոզ կեցվածք էին որդեգրել և ցանկություն չունեին ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել: Ուստի, առանց այս ստրատեգիապես գործող "դեմքերի", ԱՄՆ-ի մերձավորարևելյան մտրակը կարող էր իրեն էլ վնասել: Այսպիսով, ստեղծվում է ցանկալի կայունություն, որը կարող է նոր դուռ բացել սեփական շահերի ռեալիզացման առումով: Արդեն միջազգային հանրությունը, կարծես, ինչ-որ իմաստով պատրաստվել էր խնդրի ռազմական լուծմանը: Հիմա, եթե հարցը լուծում չստանա, ապա ԱՄՆ-ը ռազամական գործողություններ սկսելու կարտ-բլանշ կստանա, որը կունենա միջազգային լեգիտիմություն: Սրան պետք է հավելել նաև Օբամա-Ռոհանի երկխոսությունը, և Իրանի նախագահի պատրաստակամությունը բանակցություններ վարելու հարցում: Իրանի գործոնը նույնպես կարևոր է սիրիական հարցում, քանի որ Սիրիան ԱՄՆ-ը ոչ թե դիտարկում է որպես առանձին խնդիր, այլ՝ որպես մերձավորարևելյան քաղաքականության մաս: Այսինքն՝ գոյություն չունի սիրիական հարց որպես այդպիսին, գոյություն ունի Սիրիա-Իրան մերձավորարևելյան ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական առանցք, և եթե Իրանի հետ քաղաքական հարաբերությունների նրբերանգները փոխվեցին կոնֆլիկտայինից դեպի ավելի շատ մրցակցայինի, ապա Սիրիան ավտոմատ կերպով դառնում է քաղաքական բանակցությունների "առարկա": Ահա վերոնշյալ հանգամանքները ստիպեցին ԱՄՆ-ին խնդրի ռազմական լուծումը տեղափոխել դիվանագիտական դաշտ, ինչը, սակայն, երբեք չի բացառում, որ մի օր կորոտան հրանոթները:
Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնության եկան սիրիական հարցը լուծել առանց ռազմական գործողությունների իրականացման
20:14 - 19.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
17/03/22 18:54
Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի, գրեթե բոլորը հայեր են. Ուկրաինայի դեսպանատուն
23/02/21 13:22
Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման. Այվազյան
15/05/14 20:35
«ՆԱՏՕ-ն դեռ չի լուծել Վրաստանին անդամակցության գործողությունների պլան տրամադրելու հարցը». Ռասմուսեն
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան