Եթե կինը պնդում է, որ իրեն պաշտոնական հարաբերությունները չեն հետաքրքրում եւ որ վերջինիս հետաքրքրում են միայն քաղաքացիական ամուսնություններն ու ազատ կապերը, ապա վստահ եղեք այդ կինը ստում է:
Ապացուցված է, որ անորոշությունը միշտ վատ է անդրադառնում հարաբերությունների վրա, ինչի արդյունքում զույգի մոտ առաջանում է ինքնագնահատականի անկում, ինչու ոչ նաեւ զգացմունքների կորուստ: Սակայն տղամարդկանց մոտ ամւսնանալ չցանկանալը ունի այլ հիմնաորումներ: Տղամարդը երբեք չի ցանկանում զոհել ընկերների հետ խրախճանքները, ամեն օր լվացած գուլպաներ հագնելու համար, այնպես որ սիրելի կանայք, եթե ցանկանում եք շուտափույթ ամուսնության առաջարկ ստանալ վստահեցրեք ձեր տղամարդուն, որ ամուսնանալուց հետո նրա ուսերին պարտականությունների մի ամբողջ շարան չեք փաթաթելու:
Հաջորդ ամենակարեւոր խանգարող հանգամանքը ' տղամարդու անցյալն է: Եթե վերջինիս կյանքում եղել է լուրջ հարաբերություններ ստեղծելու անհաջող փորձ, ապա վստահ եղեք նա ձեզ ամուսնության առաջարկ չի անում, որովհետեւ վախենում է կրկին սխալվելուց:
Նման դեպքերում պարզապես մնացեք ձեր սիրելիի կողքին եւ փորձեք օգնել այլ ոչ թե ահաբեկել ձեր հեռանալու փաստով:
Նյութը պատրաստեց Հայկուհի Ջանիկյան
LoveYou.am