Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն»հաղորդաշարի ժամանակ, որտես և հրավիրված էի ես, իր Առաքելական Եկեղեցու դավանորդ լինելու մասին «կուրծք ծեծող» երգչուհի Արմինկան, պարզվում է այնքան էլ Առաքելական Եկեղեցու հետևորդ չէ և այս հարցում մեղմ ասած ստախոս է; Բանն այն է, որ ես ձեռք բերեցի ձայնագրություն, որտեղ «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը բառացիորեն շեշտում է Արմինկայի' «Ռեմայական» լինելը:Ու ինչ ռեակցիա տվեց Արմինկայի հովիվը, երբ լսեց, թե իր հոտի զավակը ուրացել է իրենց:Արմինկան ուրացել է իր Ռեմա եկեղեցին, ուրեմն հանգիստ կարող է ուրանալ նաև հայրենիքը, ընտանիքը: Ես խոսեցի ռեմայականի հետ և ինքն էլ ապշեց Արմինկայի լկտիության վրա:
Հարկ եմ համարում նշել, որ հրապարակված է մոտ մեկժամանոց ձայնագրության մի մասը միայն առանց մոնտաժի կամ տեխնիկական կամ գրաքննական այլ միջամտության «հում նյութի» տեսքով; Միաժամանակ նշում եմ, որ նյութի տարածման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել նորաբաց «Լուրեր-ինֆո» լրատվական կայքի և արդեն հանրահայտ «news.am» կայքի,«lurer.com»-ի հետ: Ուստիև հայտարարում եմ, որ նյութի սեփականատեր հանդիսանալով ես առանց հղման նյութի օգտագործման իրավունք տրամադրել եմ միայն վերոնշյալ կայքերին, իսկ մնացածները' լինեն կայքեր, բլոգներ առանձին նախաձեռնություններ և այլն, իավասու չեն առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացակարգին հետևելով նյութը տեղադրել իրենց տարածքում կամ տարածել:
Հարգանքներով'
Սևան Աղաջանյան