Նենց ստացվեց, անցած ուիք էնդին երկու հատ նոր կինո նայեցի Կինո Մոսկվայում՝ «Քայլ Ձիով» ու «Ստալինգրադ» ու ուզում եմ կիսվել տպավորություններովս երկու ֆիլմերի վերաբերյալ:

 

«Քայլ Ձիով»

 

 

Նախևառաջ, ուզում եմ ասել, որ ԱրմՔոմեդիի տղերքին հալալ ա, իրոք շատ հավես սցենար էին գրել ու ողջ ֆիլմը զերծ էր մնացել շաբլոն հումորներից ու սյուժետային վայրիվերումներից: Ֆիլմը դիտեցի մեկ շնչով, ողջ ընթացքում դահլիճը ծիծաղում էր՝ հատկապես տիտրերի ժամանակ: Սյուժեն չմանրամասնեմ, որ Ձեզ էլ հետաքրքիր լինի, բայց ասեմ, որ էնքան լավ, թեթև ու դրական ֆիլմ էթր ստացվել, որ անգամ մտածում եմ երկրորդ անգամ նայելու մասին:
Գիտեմ, ինձ հիմա կհոշոտեն ասածիս համար, բայց ֆիլմում ըստ իս ամենաթույլ օղակը Հովհաննես Ազոյանն էր: Ասենք 7.5-ից ու Նո Քոմմենթից հետո ես ավելին էի սապասում, իսկ ինքը մի տեսակ անհավես ոնց որ խաղար: Մյուս կողմից, փառահեղ էր Մկոն, որը ուղղակի սպանում էր ողջ ֆիլմի ընթացքում: Չեմ էլ հիշում, թե երբ եմ այդքան ծիծաղացել վերջին անգամ՝ հայական ֆիլմեր դիտելիս:
Կոմերցիոն տեսակետից ֆիլմի միայ թերությունն այն է, որ այն կհասկանան մենակ հայ կինոդիտողները ու հայերենով, որովհետև հումորի մեծ մասը խիստ տեղային է ու անհասականալի արտասահմանցիների համար:
Մի խոսքով, եթե գնահատենք 10 բալանոց համակարգով, ապա առանց կասկածելու կտամ 9 բալլ այս ֆիլմին ու կհորդորեմ դիտել այն բոլոր նրանց, ովքեր չեն դիտել:

 

 

«Ստալինգրադ»

 

 

Որքան հաճելիորեն զարմացած մնացի «Քայլ ձիովից», այդքան տհաճ հիասթափություն ապրեցի «Ստալինգրադից», որի վրա ծախսվել էր 30 միլլիոն դոլար: Նախ, 3D-ով ֆիլմ ցույց տալու համար Կինո Մոսկվան կարծես թե դեռ անհրաժեշտ զարգացվածություն չունի, որովհետև ակնոցներով նենց մութ էր ցույց տալիս ֆիլմը, որ ահագին դետալներ դուրս էին մնում, դե իսկ առանց ակնոցների էլ 3D նայել չի լինում:
Սակայն զուտ այս պահը ուղղակի տեխնիկական է: Ռուսները հերթական անգամ կարողացել էին բարեհաջող գռդոնել ու 30 միլլիոն դոլարով ըստ էության զիբիլ նկարել: Անունը դրել են Ստալինգրադ, բայց ֆիլմի մեջ ՈՉ ՄԻ ԲԱՆ չի հուշում «Ստալինգրադյան ոգու» մասին, այդ ճակատամարտի լարվածության գերմարդկային աստիճանի, հսկայական զոհերի ու մարդկային անձնուրաց հերոսության մասին: Ուղղակի ողջ կինոյի ընթացքում սովետական զինվորները (ում ռուս ռեժսիոր Բոնդարչուկը ներկայացրել էր որես չարացած, կեղտոտ, ագրեսիվ ու կիսավայրենի), որոնք նստած են մի տան մեջ, կռիվ են անում գերմանացիների (որոնց ու հատկապես որոնց գլխավոր հերոս կապիտանին ՌՈՒՍ Բոնդարչուկը ավելի մարդկային ու բարի էր ներկայացրել, քան սովետական զինվորներին) հետ, որոնք նստած են մյուս տան մեջ: Դե որ մի քիչ էլ սյուժե լինի, ամեն տնում մարդա մի հատ աղջիկ կար, որոնցից մեկին շինում էր գերմանացի կապիտանը և ի վերջո, սիրահարվացրացրեց իր վրա, իսկ մյուսում միանգամից մի քանի հոգի ուզում էր շիներ, բայց արդյունքում հաջողվեց ոնց որ թե երկուսին...
Մի խոսքով, եթե չհաշվենք նմարտական տեսարանները, որոնք այդքան էլ շատ չէին, 2 ժամ տևողությամբ ախմախություն են նկարել ռուսները, որը թեև ավելի լավն է, կամ ավելի ճիշտ կլինի ասել, այքէան վատը չէ, ինչքան «Утомленные Солнцем 2/3»-ին, բայց էդ 30 միլլիոնով հաստատ ավելի լավ ֆիլմ կարելի էր նկարել մի ճակատամարտի մասին, որը որոշիչ դեր ունեցավ Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ ու որի ժամանակ զոհվել են այդ թվում տասնյակ հազարավոր հայ զինվորներ:
Նույն 10 բալանոց համակարգով գնահատելիս, ես Ստալինգրադին կտայի 4 բալ՝ զուտ մարտական տեսարանների ռեալիստիկության համար: