Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Երևանում հավատարմագրված դեսպաններ, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակման կապակցությամբ՝ նախարարը ասաց. «Հետաքրքրությամբ եմ կարդացել կարևոր գիտական արժեք ունեցող այս մենագրությունը և վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլև առավել լայն շրջանակի ընթերցողների համար»,- նշեց արտգործնախարար Նալբանդյանը:
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով արտգործնախարարությանը գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, Հայկ Դեմոյանը ասաց, որ այս գիրքը տասնհինգ տարվա իր գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է, որտեղ ներկայացված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ՝ դրա ծագումից մինչև մեր օրերը։ Նա շեշտեց, որ սույն աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում մինչ օրս անհայտ պատմական, արխիվային վավերագրեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այս խնդրի վերաբերյալ։
«Բերված ընդարձակ նյութի վրա աշխատությունում հիմնավորվում է, որ Թուրքիան հանդես գալով Ադրբեջանի կողմից լրջորեն նպաստեց հիմնախնդրի թեժացմանը, և շարունակում է բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա», – ընդգծեց Հայկ Դեմոյանը։
Գրքի գիտական արժեքների մասին խոսեցին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը։
ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսը
21:45 - 17.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
16/06/15 22:37
Տեղի ունեցավ Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
18/04/14 14:47
Բացառիկ և հիշեցնող. տեղի ունեցավ recognize1915.am կայքի և «99» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
18/04/14 13:03
Բացառիկ և հիշեցնող. տեղի ունեցավ recognize1915.am կայքի և «99» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
22/02/24 22:34
Տեղի է ունեցել «Որթատունկ. Հույսի նամակներ ամբողջ աշխարհից» գրքի հայաստանյան շնորհանդեսը
26/12/22 16:42
Երևանի Ռուսական գրքի տան նախաձեռնությամբ տեղի ունեցավ Լև Տոլստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթը (տեսանյութ, լուսանկարներ)
06/09/22 15:48
«Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 18-րդ ամյակը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Գեղարդի լույսը» սկավառակ-ալբոմի շնորհանդեսը
22/08/19 12:37
Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ)
19/04/18 14:25
Տեղի ունեցավ «Մարմնակողմնորոշիչ թերապիա» ծրագրի շնորհանդեսը
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան