Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր ամուսնանում է: Հարսանյաց տոնակատարությունը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանային համալիրում:

Պարզվում է՝ Սյուզի Մելիքյանն «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր՝ օշականցի Հայկոյի դուստրն է: Հետաքրքիր է՝ Գևորգ Մելիքյանը, նույն ինքը Օշականցի Գևորիկը, մասնակցելո՞ւ է եղբոր դստեր հարսանիքին:

Նկատենք, ինչպես երեկ էինք տեղեկացրել, հարսանիքի քավորը լինելու է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով նաև Սյուզի Մելիքյանի մկրտության կնքահայրն է եղել: