Իր մահից հիսունմեկ տարի անց Մերիլին Մոնրոն հետմահու նշանակվել է Շանել No. 5-ի նոր դեմք: Աստղը նախկինում հայտնել էր, որ այդ օծանելիքը միակ բանն է, որ ինքն իր վրա է կրում քնելիս: Շանելը Մոնրոյի ցուցադրությամբ իր գովազդային ակցիան կսկսի այս աշնան վերջին: Ակցիայի ընթացքում կցուցադրվի Շանել No. 5-ի սրվակը ձեռքին Մոնրոյի արխիվային լուսանկարը: Շանել ապրանքանիշը վերջերս հայտնաբերել է 1960թ-ին Մոնրոյի հարցազրույցներից մեկը, որտեղ դերասանուհին խոսում է իր պահարանում վերոնշյալ օծանելիքի ունեցած մեծ դերակատարության մասին: Նա նշում է, որ իրեն հարց են տալիս, թե ինչ է ինքն իր վրա կրում քնելիս, որին ինքը պատասխանում է' Շանել No.5՝ ամենևին նկատի չունենալով, որ մերկ է քնում: No. 5-ի նախկին դեմքը եղել է Բրեդ Փիթը, որին ընկերությունը 7 միլիոն դոլար է վճարել դրա համար: No. 5 օծանելիքը առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1921թ-ին: Այդ ժամանակ Գբրիել Շանելը նշել էր, որ ինքը ցանկանում է կնոջ բուրմունքով կանացի օծանելիք ստեղծել: Հայտարարության մեջ նշված չէ՝ արդյո՞ք Շանելը վճարելու է Մոնրոյի հիշատակի ֆոնդին նրան իր գովազդային ակցիայում օգտագործելու համար: