Ճապոնիայի Հոնսյու կղզում փոթորկած «Վիպհա» թայֆունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել. գրում է Agence France-Presse-ը' հղում կատարելով ոստիկանության տվյալներին:

Գործակալության զրուցակցի խոսքերով' զոհերի քանակը կարող է զգալիորեն աճել այն բանից հետո, երբ հնարավոր կլինի պարզել անհետ կորած տասնյակ մարդկանց ճակատագիրը: Թայֆունի հետևանքով առաջ եկած սողանքներից ստացած վնասի չափը դեռևս պետք է պարզվի, հավելել են նրանք:

Տոկիոյի մոտակայքում թայֆունը հորդառատ անձրևներ և ուժգին քամի է առաջ բերել: