Չարորակ գոյացություների պատճառով մահացության թիվը Հայաստանում շարունակվում է բարձր մնալ և վերջին հինգ տարիների ընթացում էլ ավելի աճել' 2011թ-ի դրությամբ հասնելով 19,86%-ի:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2012թ-ին հրապարակած վիճակագրական տարեգրքի' չարորակ գոյացությունների պատճառով Հայաստանում մահացության թիվը հարյուր հազար բնակչի հաշվով 2007-2011թթ աճել է ' 19,4%-ից հասնելով 19,86%-ի: Այն երկրորդ ամենամեծ ցուցանիշն է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով մահացության թվից հետո, որը հարյուր հազար բնակչի հաշվով կազմում է 47,62%:
ՄԱԿ-ի Առողջապահական համաշխարհային կազմակերպության 2008-ի տվյալների համաձայն, Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում 25-ից 64 տարեկան անձանց քաղցկեղից մահացության թվով իններորդ հորիզոնականում է գտնվում: Ցուցակը գլխավորում են Ռուսաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Ցավոք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2008 թվականի տվյալների, անդրկովկասյան երկրներից ամենամեծ ցուցանիշն ունի Հայաստանը:
Արմեն Մխեյան Նյութը պատրաստված է ostarmenia.com կայքի համար