1. Կյանքում գտեք ձեր հետաքրքրությունը
Սեփական հետաքրքրությունները գտնելու համար կարելի է սկսել մտավոր գրոհից, որպեսզի այն օժանդակի հետագա
հաջողություններին: Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հակառակն է անում: Ինչ-որ նոր գաղափարի հանդեպ մեր արագ
արձագանքը հաճախ տանում է նրան, որպեսզի պարզաբանի, թե ինչու՞ այդ գաղափարը չի աշխատի: Դա ցավալի է, բայց
փաստ է: Խնդիրն այն է, որ երբ սկսում եք քննադատել ինչ-որ գաղափար, ապա դուք ոտնակոխ եք անում հայտնվող
գաղափարը՝ թույլ չտալով, որպեսզի այն աճի:
Բայց եթե գաղափարին տրամադրենք հինգ կամ տաս րոպե, նկարենք գծագիրը, միաժամանակ լինելով բաց և կրեատիվ՝
չկենտրոնանալով քննադատության վրա, ապա շատ հնարավոր է, որ մտահղացումը որոշակի միտք ունենա: Պատկերացրեք՝
վաղաժամ քննադատության պատճառով ինչքան փայլուն գաղափարներ են սպանվել հենց սաղմնային վիճակում:
Կրքի հետ դա տեղի է ունենում ամեն օր, նույնիսկ եթե պարզապես դա անում ենք մեր սեփական գլխի մեջ (որը, երևի թե,
ամենավտանգավոր դեպքն է): Շատ անգամ, երբ մտածում կամ երազում ենք մեր մոլության առարկայի մասին, ապա ավելորդ
անգամ խաղում ենք մեր մտավոր «խաղահրապարակի» հետ: Մեր նպատակն է համարվում գտնել այնպիսի մի բան, որի
միջոցով մենք կարող ենք գումար աշխատել, բայց հաճախ ենթագիտակցաբար հրաժարվում ենք այն մտահղացումից, որը դուրս
է գալիս մեր առօրյա կյանքի սահմաններից: Մենք խեղդում ենք մեր ստեղծարարությունը՝ նույնիսկ չենթադրելով այդ մասին:
2. Եղեք փորձագե տ
Ամենատարծված խոչընդոտներից մեկը, որը մարդկանց թույլ չի տալիս ցանկացած գործում աշխատել, համարվում է այն
համոզմունքը, որ նրանք ինչ-որ բան բավարար չգիտեն, որպեսզի ինչ-որ մեկին սովորեցնեն և դրանից գումար աշխատեն:
Փորձագետ լինելը բավական հարաբերական է, որի հիմնական նկարագիրը ընկալումն է:
Պարադոքսը կայանում է նրանում, որ հենց գտնեք այն, ինչով դուք հետաքրքրված եք, ապա հավանական է, որ կհասկանաք, որ
դա հենց այն է, ինչ դուք ուսումնասիրել եք և զարգացրել եք շատ տարիների և նույնիսկ հնարավոր է տասնամյակների
ընթացքում: Դուք ավելի մեծ փորձ ունեք, քան ձեր շրջապատի մարդկանց 99%-ը, պարզապես նրա համար, որ դուք սիրում եք
ձեր զբաղմունքը:
3. Արեք անհնարինը
Տասնայմակներ շարունակ չորս րոպեում 1 մղոն անցնելը գիտական տեսանկյունից անհնարին էր համարվում: Սակայն 1954թ
Ռոջեր Բենիստերան արեց դա: Դուք գիտե՞ք, թե ինչ կատարվեց դրանից հետո: Հաջորդ երեք տարիների ընթացքում 16 մարդ 1
մղոնն անցել են 4 րոպեից էլ քիչ ժամանակահատվածում: Մենք զգալիորեն կախված ենք որոշակի պայմաններից, որոնց
առընթեր կարիերա ստեղծելը կամ ցանկացած գործով զբաղվելը գործնականորեն հնարավոր չէ: Շատ մարդիկ ատում են իրենց
աշխատանքը, իսկ շատերն էլ ընդունում են դա որպես պարտականություն:
Ուշադիր լսեք: Աշխատանքը սիրելու և հետաքրքրություններով ապրելու ամենակարևոր բաղադրիչն այն է, որ պետք է ձեզ
շրջապատեք այնպիսի մարդկանցով, ովքեր արդեն այդպես են ապրում: Դուք պետք է ամբողջությամբ փոխեք ձեր
մտածողությունը: Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, ովքեր ապրում են իրենց երազանքով, և դա ոչ միայն ձեզ կթվա
հնարավոր, բայց և միանգամայն իրագործելի: Ձեր մտածողության փոփոխությունը կփոխի ձեր աշխարհը: Սկսեք ձեզ
շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր անում են անհնարինը: Հետ մի նայեք:
Ո՞վ կարող է ձեզ օգնել այս պահին:
Հաճախ ձեր հոբբիի հաշվին ապրելու առաջին քայլը և առավել իրական քայլը այն մարդկանց համար, ովքեր վախենում են
կորցնել իրենց եկամուտը, մարդկանց հետ տետատետ աշխատանքն է։ Հիշեք, որ կան բաներ, որոնք դուք ավելի լավ եք անում
(և հաճույք եք ստանում), քան ձեր շրջապատի մարդիկ: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ընդօրինակել ձեր փորձը: Կապեր
հաստատեք ձեր պատվիրատուների և հաճախորդների հետ և այդ դեպքում դուք կկարողանաք զբաղվել ցանկացած
աշխատանքով և գումար աշխատել, եթե միայն ցանկանաք: Վստահությու՞ն եք փնտրում: Նայեք այն մարդկանց, ովքեր արդեն
ապրում են իրենց հետաքրքրություններով և ոգեշնչում են ուրիշներին: Արդյո՞ք նրանք հաջորդ Սթիվ Ջոբսն են: Կասկածում եմ:
Նրանք պարզապես որոշել են իրենց էներգիան ուղղել այնտեղ, որտեղ ավելի օգտակար են:
Անդունդի հաղթահարումը 80%-ից 20%
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատողների 80%-ը չեն սիրում իրենց աշխատանքը, իսկ 75%-ը դեռ չեն գտել
իրենց իսկական հետաքրքրությունը: Դա պատահականություն չէ: Դուք չպետք է նրանցից մեկը լինեք: Ինչ կպատահեր, եթե
դուք կարողանայիք փոխել այդ վիճակագրությունը: Մտածեք այդ մասին: Եթե մենք սկսենք գումար աշխատել այն զբաղմունքից,
որը մենք սիրում ենք, ապա աշխատանքը այլևս մեզ համար ատելի չի լինի: Եթե մենք կարողանաք անել դա, ապա բառիս բուն
իմաստով կփոխենք աշխարհը:
Շատ կարևոր է առաջին աշխատավարձը
Դեպի աշխատավարձը տանող առաջին քայլն այն է, որ ինքներդ ձեզ ապացուցեք, որ կարող եք օգնել մարդկանց, իսկ նրանք
դրա դիմաց կվճարեն: Կարևոր չէ 1$, $15, $100 կամ $1,000, այլ գլխավորը 0-ից քայլ անելն է դեպի ինչ-որ եկամտի: Մարդիկ
կգնահատեն այն, ինչ դուք առաջարկում եք, սակայն դուք երբեք դրա մասին չեք իմանա, եթե չսկսեք առաջարկել:
Youandworld.am