Ենթադրում եմ, ու ճիշտ ժամանակն է՝ հիմա էլ Ադրբեջանը Ղարաբաղն առաջարկի Ռուսաստանին: Եվ Ռուսաստանը երկու հարևաններին խաղաղացնելու համար ստիպված լինի ընդունել ԼՂՀ-ն, անշուշտ ոչ թե Գյուլիստանի պայամանագրի՝ Ղարաբաղի խանության սահմաններով, այլ ԼՂԻՄ-ի սահմաններով: Կատարելով ԼՂԻՄԻ-ի հայ բնակչության երեքհարյուրամյա երազանքը: Չնայած այդ երազանքն առնվազն հարյուր տարուց ավել իրականություն էր, մինչև Ադրբեջանի խորհրդային հանրապետության կազմի մեջ մտնելը, և առնվազն վերջին քսանամյակը խիստ արյունոտ էր, այնքան արյունոտ, որ կարելի է խոսել տասնյակ հազարավոր մարդկային զոհերի և ավերված ու հրդեհված բազմաթիվ բնակավայրերի մասին: Բայց համարենք, որ ԼՂՀ հայ բնակչության երազանքը ռուսական նոր կայսրության մաս լինելն է: Պատկերացնենք հնարավոր զարգացումները. ազատագրված տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, Ռուսաստանի կազմի Ղարաբաղը մեկուսացված է Հայաստանից, որպես Ռուսաստանի մաս՝ ուղղակի արագորեն լցվում է ադրբեջանցիներով, ադրբեջանական նավթադոլարներով գնվում են ԼՂ աղքատ հայերի հողերը, տները, իսկ հարուստներն արագորեն լեզու են գտնում, ինչպես միշտ, ադրբեջանա-ռուսական էլիտայի հետ... Տաս տարի հետո Ղարաբաղի հայերի ահռելի մասն իր նոր հայրենիքի՝ Ռուսաստանի տարածքում ցրված է, մարդասիրական ժողովրդավարական հանրաքվեով Ռուսաստանը ետ է վերադարձնում Ղարաբաղը Ադրբեջանին՝ ստանալով ադրբեջանա-թուրքական ահռելի նյութական փոխհատուցում... Ինչո՞վ հարցի լուծում չէ՞: Հայաստանն էլ շրջափակված տարածքներով կրկին ծեծում է Ռուսաստանի՞ դռները /որ, անշուշտ, մի երկու տարի խուլ փակ է լինում/, թե՞ ուղղակի բողոքի ձայն է բաչձրացնում միջազգային վիրտուալ տարածքում... Այլ զարգացումների ի?նչ կանխատեսումներ կան... Օրինակ՝ Ռուսաստանը ետ չի վերադարձնում... Բա ի՞նչ է պատասխանում իր բարեկամ Թուրքիային, որն, անշուշտ, այդ տարիներին դառնում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջնորդը Ղարաբաղի հարցում... Այլ կանխատեսումնե՞ր... Ադրբեջանը պետք է վճարի Ռուսաստանին, որ նա ընդունի Լեռնային Ղարաբաղը...
Ենթադրում եմ, ու ճիշտ ժամանակն է՝ հիմա էլ Ադրբեջանը Ղարաբաղն առաջարկի Ռուսաստանին
22:48 - 14.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
26/07/20 17:34
Ապրիլյանի ժամանակ հաղթեց Ադրբեջանը, հիմա՝ ոչ․ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին․ քաղաքագետ
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
19/09/23 15:56
Ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
21/06/23 13:04
«Հայաստանը և Ադրբեջանը չեն ուզում ցույց տալ Ռուսաստանին, որ ռազմավարական վեկտորը փոխվել է»
29/11/22 14:59
Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք. Աշոտյան
24/10/22 18:12
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան