Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց աշխարհի առաջին ճկված էկրանով սմարթֆոնը: Այս նոր հեռախոսը ստացել է Galaxy Round անվանումը: Իր տեսքով սմարթֆոնը հիշեցնում է Galaxy S3 և Galaxy S4 սմարֆոնների մեջտեղում ընկած ինչ-որ մոդել: Հեռախոսի էկրանը ճկված է ուղղահայաց առանցքի շուրջ: Ըստ արտադրողի, ճկված էկրանի առավելությունները կարելի է տեսնել հավելվածներում, ինչպես նաև դրանով հնարավոր է ղեկավարել երգերի նվագարկումը (փոխել հաջորդ/նախորդ երգը՝ էկրանի աջ կամ ձախ կողմերը սեղմելով):