Կցանկանայի իմ սուբյեկտիվ (միգուցե օբյեկտիվին ձգտող) կարծիքը հայտնեի «Հայաստանի ձայն» նախագծի երկրորդ եթերաշրջանի ժյուրիի մասին, ինչպես նաև համեմատականներ անցկացնեի առաջին եթերաշրջանի ժյուրիի հետ:
Շուշան Պետրոսյան: Ինքը վատ պատգամավոր է, ինքը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է, վերջապես ինքը հանրապետական է, բայց որպես մասնագետ ինքը անհամեմատելի է: Շուշանը խզարում է, Շուշանը կարողանում է ընտրել լավագույնին: Ըստ տրամաբանությամբ նա փոխարինում է Սոնային ու կարող եմ ասեմ, որ Սոնան շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ հասնի Շուշանին: Շուշանը նաև իրեն շատ հավասարակշռված է պահում Սոնայի համեմատ:
Հայկո: Հայկո լավ մասնագետ է, բայց էս նախագծում նա շարժվում է. «Եթե Շուշանը շրջվի ես էլ կշրջվեմ, չէ՝ ես էլ չեմ շրջվի» անիմաստ լոզունգով: Նա փորձում է մրցակից թիմ հավաքել ընդդեմ Շուշանի, քանի որ զգում է, որ Շուշանը ուժեղ թիմ է ունենալու: Թաթայի հետ համեմատ Հայկոն ընդամենը մի փոքր ակտիվ է ու ոչ մի այլ տարբերություն:
Քրիստինե Պեպելյանը: Ինքը, այստեղ, Սոֆի Մխեյանն է առանց դերասանության ու կծնանքի: Ինքը ավելի բարձր է գնահատում իրեն ու ոչ մեկին չի փորձում աղերսել իր թիմ գալ: Նրա նմանությունը Սոֆիի հետ կայանում է նրանում, որ երկուսն էլ փորձում են համեմատվել Ժյուրիի մյուս անդամների հետ, բայց, ըստ իս, ապարդյուն:
Միքայել Պողոսյան: Ինքը Արտոյի նման «կտրված է» իրեն պահում ժյուրիի մյուս անդամներից: Ինչպես Արտոն նա էլ է նրան բարձր պահում, լուրջ ու հավասարակշված:
Ինձ թվում է այս եթերաշրջանը չի տարբերվի մյուսից. հաղթանակած ձայնը կլինի Շուշանի թիմից: