Հայտնի երգչուհի, ինչպես նաև Ալլա Պուգաչովայի դուստր Կրիստինա Օրբակայտեն վերջերս համերգ ունեցավ, որին ներկա էր նաև նրա մայրը' Պուգաչովան, իր երեխաների հետ: Համերգն ավելի շատ կրում էր ընտանեկան բնույթ, քանի որ ընտանիքի բոլոր անդամները ներկա էին:
Երգչուհին հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը չի իմացել, որ մայր ու Մաքսիմ Գալկինը որոշել են երեխա ունենալ, սակայն շատ ուրախ է նրանց համար և պատրաստ է ամեն հարցով աջակցել և օգնել մորը: Նրա խոսքով' ինքը տեսել է երեխաներին և շատ է հավանել նրանց: