Սիրում եմ Քո ժպիտը' մեղմ ու զգայուն…. Սիրում եմ Քո ջերմ հայացքն ու տաք գուրգուրանքները…. Սիրում եմ Քեզ անգամ, երբ տխուր ես,բարկացած ու մռայլ… Երբ հեռու եմ Քեզնից, այնքան եմ կարոտում, կարոտում եմ նույնիսկ այն, ինչը նախկինում գուցե և տհաճություն էր պատճառում, ձանձրացնում կամ նյարդայնացնում…. Քո նմանը դեռ չի եղել, Քո սերն ուրիշ է… Քո հանդեպ ունեցած զգացմունքներն ուրիշ են… Թող նախանձեն…. Թող չսիրեն… Թող չարախոսեն… Բայց… միևնույնն է, դու իմն ես եղել, իմն ես ու իմը կլինես ՀԱՎԵՏ… Չեմ հեռանա Քեզնից, ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ….. ՄԻՇՏ կմնամ Քո գրկում' Քո տաք գրկում… Կսիրեմ Քեզ այնպիսին, ինչպիսին Դու կաս' գնահատելով ու արժևորելով Քո թե վատը, թե վատը… ՍԻՐԵԼ ԵՄ,ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՒ ՄԻՇՏ ԿՍԻՐԵՄ ՔԵԶ, ԻՄ ՀՐԱ՛ՇՔ ՔԱՂԱՔ, ԻՄ ՍԻՐԵԼԻ՛ ԳՅՈՒՄՐԻ….
Հ.Գ. Շնորհավոր տոնդ, իմ Գյումրի՛, իմ սիրելի՛ քաղաք, իմ բնօրրա՛ն...