Շուտով կմոտենա Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների օրը։Կարծում եմ քչերին է անհայտ այն ցավալի իրավիճակը, որ գալիք ընտրություններում, մեզ արդեն ծանոթ ձեռագրով կհաղթի կրիմինոկրատիայի ցայտուն հատկանիշներով լեցուն գործող վարչակարգը։ Եվ այս պարագայում խոսելով ժողովրդավարական, փաթանցիկ ընտրությունների մասին, կարծում եմ ԿԸՀ-ը իր վառ օրինակով ավելին քան ապացուցում է իշխող վարչակարգի զորեղ լինելու փաստը։ Սակայն այդ հզորությունը ծնունդ է առել այն դատարկ տարածության շնորհիվ, որի պատճառն է յուրաքանչյուրիս անտարբերությունը մեր իսկ ապագայի հանդեպ, մեր իսկ Հայրենիքում։եթե մենք ուզում ենք շարունակել ապրել մի իրավական պետությունում, որում իրավունքը և օրենքը սոսկ բառեր են զետեղված ՀՀ Սահմանադրության մեջ, ապա մենք, ամենաքիչը լուրջ մտածելու տեղիք ունենք։ Շատերը կարծում են, որ հասարակությունը անզոր է պայքարել։Տվյալ տեսակետի կրողները ունեն գիտելիքի, տեղեկատվության, փորձի և անգամ բանականության պակաս։Այժմյան իրավիճակում դեպի հաղթանակ տանող պայքարը, հնարավոր է միայն իշխող ռեժիմի կողմից իրականացվող խաղի կանոնները փողելով, ինչը արդեն իսկ անում է ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու, մասնագիտությամբ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը՝ իր անժամկետ հացադուլով ։ Իսկական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, դա գիտակցելով յուրաքանչյուր քաղաքացի կանգնած է ընտրության առջև։Մենք պարտավոր ենք ընտրել թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել և ինչ առաքինություն ունենք։

ՀՀ քաղաքացի՝ Լևոն Ռուխկյան։