Երբ ընկերություն են անում տղամարդիկ, դա առաջացնում է հարգանք, իսկ կանանց ընկերությունը՝ հիացմունք: Իսկ այ երբ
ընկերություն են անում տղամարդն ու կինը, դա առաջացնում է անվստահություն, խուսափում և երբեմն նույնիսկ վրդովմունք:
Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչու՞ «ոչ», եկեք պարզենք միասին:
Առաջինը «ընկերություն» հասկացությունը տղամարդու և կնոջ համար ունի տարբեր նշանակություն: Եթե կանանց
ընկերությունը իր հիմքում ենթադրում է վստահության հարաբերություն, այսինքն կանայք սիրում են հանգստացնել մեկը
մյուսին, տալ խորհուրդներ, քննարկել ոչ միայն կանացի, այլև տղամարդկային թեմաներ, ապա տղամարդկանց ընկերությունը
հիմվնած է արարքների վրա. նրանք չեն սիրում թույլ երևալ, հիմնականում շատ չեն խոսում՝ գործելը ավելի հեշտ է տղամարդու
համար: Փորձեք վերհիշել՝ հաճա՞խ եք արդյոք տեսնում տղամարդու, ով ընկերոջ հետ հեռախոսով խոսում է մեկ ժամ կամ
ավելի կամ քննարկում է գալիք ֆուտբոլային հանդիպմանը գնալը։
Երկրորդ. կարծրատիրպերը, ինչպես նաև տաբուները, շատ ուժեղ են մեր գիտակցության մեջ: Նույն սեռի միջև ընկերությունը
մեզ համար հասկանալի և ընդունելի է. դա բնական երևույթ է: Իհարկե, ընկերության հնարավորությունը տղամարդու և կնոջ
միջև ակնհայտ է և դրանից խուսափել հնարավոր չէ, որովհետև այն իր տեղը ունի: Ուրիշ հարց է՝ ինչու՞ են որոշ տղամարդիկ
ընկերություններ փնտրում կանանց շրջանում, իսկ կանայք հակառակը՝ նախընտրում են կիսվել իրենց ամենատարբեր մտքերով
և ապրումներով արական սեռի իրենց գործընկերների հետ, և նրանց իրոք համարում են իրենց ընկերը:
Իրավիճակը պարզ է և հասկանալի, եթե կշեռքի մյուս նժարին հայտնվում է ընտանիքը: Ընկերները հաճախ են մեզ տալիս այն,
ինչը, ցավոք, չի կարող տալ ընտանիքը: Օրինակ՝ մենք ընկերների հետ կարող ենք խոսել այնպիսի թեմաներից, որոնք
ընտանիքում արգելված է: Այդ թեմաները հաճախ վերաբերում են մեր ոչ ճիշտ, ոչ ադեկվատ քայլերին, զգացմուքներին ու
ապրումներին: Օրինակ՝ տղամարդը երբեք չի պատմի իր կնոջը այն մասին, որ հավանում է ուրիշ կնոջ, կամ որ խաղատանը
պարտվել է կլորիկ գումար, իսկ երբեմն էլ խոստովանել կնոջը և մտերիմներին, որ ինքը հիվանդ է: Այդպես է նաև կանանց մոտ.
նրանց համար դժվար է ամուսնուն պատմել, որ նրանց սեքսը արդեն հեռու է իդեալից կամ որ նա ցանկանում է լինել մենակ:
Նման մտերմությունը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար առաջացնում է հարաբերությունների այլ տեսակ,
որտեղ թվացյալ բացարձակապես «օտար» մարդկանց փոխըմբռնումը հասնում է ամենաիսկական ընկերության
գագաթնակետին։
Եվ դա պատահական չէ. իհարկե, տղամարդիկ կարող են միմյանց համար ինչ-որ բան անել, բայց նրանք չեն կիսվում
գաղտնիքներով: Նրանք գաղտնի մտքերը թողնում են իրենց կնոջ համար: Եվ միշտ չէ, որ այդ կինը իրենց կինն է: Տղամարդ
ընկերներին կինը կարող է շրջվել կանացի բնավորության «սուր անկյուններով»՝ կիսվել նրանց հետ այն, ինչը նա թաքցնում է
ընկերուհիներից։
Իսկական ընկերությունը հիմա հազվադեպ երևույթ է: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները: Վստահ
ենք, որ պատասխանը կստիպի սպասել, որովեհետև մենք շատ իմաստներ ենք մտցնում «ընկերություն» բառի բացատրության
մեջ: Ընկերությունը չի կարող բաժանվել ըստ սեռերի. մարդիկ, որոնց համարում ենք մեր ընկերները, արժանի են դրան, իսկ այլկերպ հնարավոր չէ:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։
Youandworld.am